12:47 Պատերազմի դեպքում Անկարան ռազմական օգնություն կցուցաբերի Ադրբեջանին. թուրք փորձագետ | |
Թուրքիայի արտգործնախարարությանն առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բյուլենթ Արասը Բաքվում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման դեպքում Թուրքիան ռազմական օգնություն կցուցաբերի Ադրբեջանին: «Թուրքիան տարածաշրջանում պատերազմ չի ցանկանում: Սակայն եթե ղարաբաղյան հակամարտության լուծման համար պատերազմ սկսվի, չի բացառվում, որ Թուրքիան աջակցություն ցուցաբերի Բաքվին»,- Արասի խոսքերը փոխանցում է Trend-ը: Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված է ռազմաֆինանսական համագործակցության պայմանագիր: 1in.am
| |
|
Всего комментариев: 0 | |