00:56 Ոստիկանները փակել են Սայաթ-Նովա փողոցից դեպի Ազատության հրապարակ մուտքը | |
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» հրապարակում այս պահի դրությամբ շարունակում է հացադուլը: Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվականի» թղթակիցը Ազատության հրապարակից, Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, Ղարաբաղ կոմիտեի անդամներ Սամսոն Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը: Այս պահին Ազատության հրապարակում է Ժիրայր Սեֆիլյանը: «Առաջին լրատվականի» թղթակցի փոխանցմամբ` Հովհաննես Թումանյանի արձանի հետեւում մի քանի ոստիկաններ են կանգնած, իսկ Սայթ-Նովա փողոցից` դեպի Ազատության հրապարակ մուտքը փակել են ոստիկանական մի քանի մեքենաներ: 1in.am | |
|
Всего комментариев: 0 | |