Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 9 » Ոչ թե շփման գիծ, այլ սահման
12:54
Ոչ թե շփման գիծ, այլ սահման
 «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանին մտահոգում է այն լեզուն, որով պաշտոնական Ստեփանակերտն ու պաշտոնական Երեւանն են ներկայացնում իրադարձությունները:

Մասնավորապես նա անդրադառնում է ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության ծառայության պարբերաբար տարածած հաղորդագրություններին, որոնցում տեղ գտած ձեւակերպումները համարում է խեղաթյուրում:

Մասնավորապես` համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, փետրվարի 27-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ 

զորքերի շփման 

գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 1200 կրակոց:

«Դիվանագետի, քաղաքական գործչի կամ պետական կառույցի համար բառը աշխատանքի հիմնական միջոցներից է: Նրանք բառի միջոցով են ձևակերպում իրենց շահերը, բառերի միջոցով են փոխանցում իրենց ուղերձը հասարակությանը: Ըստ այդմ, այստեղ անփութությունը կամ սխալ ձևակերպումներն անընդունելի են»,- նշում է 

Արա Պապյանը

:

Նա ավելացնում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրեն համարում է անկախ պետություն: Թող այդպես լինի, թեև ես, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախաբանի և Անկախության հռչակագրի մեջ ամրագրված դրույթները, այն համարում եմ Հայաստանի Հանրապետության մաս: Սակայն խոսքը հիմա դրա մասին չէ: Երկու դեպքում էլ պաշտոնական հաղորդագրությունները պետք է ունենան այլ ձևակերպումներ, քան այսօր են: Եթե ԼՂՀ անկախ երկիր է կամ ՀՀ մաս, ուրեմն այն Ադրբեջանի հետ ունի ոչ թե շփման գիծ, այլ պետական սահման: Հետևաբար, Ադրբեջանի կրակոցները ԼՂՀ-ի ուղղությամբ ոչ թե «հակամարտ զորքերի շփման գծում» հրադադարի ռեժիմի խախտումներ են, այլ հրադադարի ռեժիմի խախտման միջոցով հարձակումներ ԼՂՀ պետական սահմանի վրա»:

Հիշենք, որ ըստ միջազգային իրավունքի «սահմանն այն գիծն է, որով զատորոշված է պետությունների կամ միջազգային կագավիճակ ունեցող այլ միավորիների իրավասության տարածքային ընդգրկումը»:

Այսինքն, ըստ նրա, երբ գործածում ենք «հարձակում սահմանի վրա» ձևակերպումը, մենք շեշտում ենք, որ ԼՂՀ և Ադրբեջանի Հանրապետությունն ունեն տարբեր ինքնիշխանություններ, այսինքն տարբեր պետություններ են:

« Երբ գործածում ենք «հակամարտ ուժերի կամ զորքերի շփման գիծ» ձևակերպումը, ապա ընդունում ենք, որ գծի երկու կողմերում միևնույն ինքնիշխանության երկու հակոտնյա տարածքներ են, որոնք գտնվում են երկու տարբեր զինված խմբավորումների վերահսկողության ներքո: Օրինակ, այնպես, ինչպես այսօր Լիբիայում կա «հակամարտ ուժերի շփման գիծ» քադաֆիական և հակաքադաֆիական ուժերի միջև»,-ասում է Արա Պապյանը:


a1plus.am

Просмотров: 576 | Добавил: hayruni88 | Теги: Ara Papian | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: