10:15 Օբաման Իրանի երիտասարդությանը բունտի կոչ է արել | |
Իրանի կառավարությունը վերջին երկու տարիներին սեփական ժողովրդին ահաբեկելու եւ նրա կամարտահայտությունը ճնշելու քաղաքականություն է վարում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` Մահմեդականների Նովրուզի կապակցությամբ հղած տեսաուղերձում: «Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիային Աֆրիկայի երկրներում ներկայիս իրադարձությունները հիշեցնող ժողովրդական հուզումներ սկսվել էին դեռ 2009թ. Իրանում: Մինչ օրս Իրանի կառավարությունը պատասխանում է նրանց` ցույց տալով, որ ավելի շատվ հոգում է սեփական իշխանությունը պահելու, քան իր ժողովրդի իրավունքները հարգելու մասին»,-ասել է Օբաման, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Իրանի ապագան, սակայն, ահով չի որոշվելու: Իրանի ապագան պատկանում է երիտասարդությանը, որն ինքն է ընտրելու իր ճակատագիրը: Բնակիչների 60 տոկոսը ծնվել է 1979 թ-ից հետո: Այդ կատեգորիան կաշկանդված չէ անցյալի շղթաներով», հայտարարել է Օբաման: Նա կոչ է արել Իրանի երիտասարդ բնակչությանը հասնել այն բանին, որ իրենց երկիրը համապատասխանի իրենց ձգտումներին: «Ձեր կողմից ընդունվող որոշումները կձեւավորեն Իրանի ապագան: Չնայած նրան, որ ժամանակները կարող են դժվար լինել, ես կուզենայի որ դուք իմանայիք` ես ձեզ հետ եմ», - եզրափակել է ԱՄՆ նախագահը: NEWS.am | |
|
Всего комментариев: 0 | |