Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 11 » Մանկապղծության համար այլեւս տուգանք չի գանձվի, սակայն պատժաչափի խստացում չի լինի
03:10
Մանկապղծության համար այլեւս տուգանք չի գանձվի, սակայն պատժաչափի խստացում չի լինի
 ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է խստացնել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարողների նկատմամբ պատիժները։ Պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը մասամբ հավանության է արժանացել նաեւ կառավարության կողմից։

Սակայն նշենք, որ կառավարության որոշման ու արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության եզրակացության միջեւ առկա է անհամապատասխանություն։ Այսպես՝ կառավարության որոշման մեջ նշված է, որ կառավարությունը սկզբունքային առարկություն չունի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, այնինչ փորձագիտական եզրակացության մեջ նշված է, որ պատգամավորի առաջարկությանը պետք է համաձայնել միայն մասնակիորեն։

Վ. Դալլաքյանն առաջարկում է խստացնել 2 տիպի հանցագործությունների նկատմամբ կիրառվող պատիժները՝ 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողությունները եւ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունը։ Քրեական օրենսգիրքը այս դեպքերում (եթե դրանք ուղեկցվել են առանց բռնության) նախատեսում է եւ տուգանք, եւ ազատազրկում։ Պրակտիկան ցույց է տալիս, որ դատարանները մեծամասամբ կիրառում են տուգանք։ Այսպես՝ 2009 թ. տվյալներով դատական 18 ակտերից միայն 3-ում է որպես պատիժ նշանակվել ազատազրկումը։ Պատգամավորն առաջարկում է հանել տուգանքը, իսկ ազատազրկման ժամկետները ավելացնել՝ հասցնելով մինչեւ 5 տարվա (ներկայիս 3 տարվա փոխարեն)։

Պետական փորձագիտական եզրակացության մեջ նշված է, որ այս հանցագործությունների դեպքում տուգանքը՝ որպես պատժամիջոց, պետք է վերացնել։ Սակայն ազատազրկման պատժաչափի խստացումը համարվել է ոչ համաչափ պատիժ, որը չի նպաստի հանցագործությունների կանխմանը։ Որպես այլընտրանք առաջարկվել է նախատեսել կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ վերջերս տարիներ շարունակ իր սաների հետ մանկապղծությամբ զբաղվող ուսուցիչը դատապարտվել էր ընդամենը 2 տարվա ազատազրկման:



NEWS.am


Просмотров: 621 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: