12:14 ԼՂՀ քաղավիացիայի պետ. «Միայն այդ հայտարարությունների համար Ադրբեջանին պետք վտարել «ICAO»–ից» | |
![]() Թե ո՞ր օրը կիրականանա առաջին թռիչքը, դեռևս հայտնի չէ։ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի պետ Դմիտրի Աթբաշյանն ասել է, թե ինքն իրավասու չէ ասելու առաջին թռիչքի օրը, ինքն ապահովում է օդանավակայանի պատրաստությունը և թռիչքային հարցերի լուծումը։ –Ես ծրագրել եմ, որ իմ աշխատանքները կավարտեմ մինչև մայիսի 9–ը, սակայն երբ կլինի բացումը՝ որոշում են այլ մարդիկ,–«7օր»–ին ասել է Դ. Աթբաշյանը։ Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար ԱրիֆՄամեդովը սպառնացել էր, թե եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը, ապա Ադրբեջանը հարվածներ կհասցնի ԼՂ ուղևորվող օդանավերին։ Անդրադառնալով այս հարցին, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան նշել էր, թե մինչև օդանավակայանի շահագործումը հարցը պետք է քննարկվի կողմերի միջև։ «Հնարավո՞ր է՝ սպառնալիքների պատճառով թռիչքի օրը հետաձգվի» հարցին ի պատասխան՝ Դ. Աթբաշյանն ասել է. –Ես լիազորված չեմ այդ հարցին պատասխանել, բայց կարող եմ իմ կարծիքն ասել։ Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետը իրավունք չունի, ամոթ է, սպառնալիքների մասին խոսել։ Եթե նա լիներ ռազմական ուժերի հրամանատարը ու այդ տեսակ հայտարարություններ աներ, կարելի էր հասկանալ։ Իմ կարծիքով՝ միայն այդ հայտարարությունների համար Ադրբեջանին պետք վտարել «ICAO»–ից։ 7or.am | |
|
Всего комментариев: 1 | |
|