Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 6 » Կահիրեում ցուցարարները գրոհով վերցրել են գաղտնի ոստիկանության շտաբ գրասենյակը
16:39
Կահիրեում ցուցարարները գրոհով վերցրել են գաղտնի ոստիկանության շտաբ գրասենյակը
Կահիրեում ցուցարարները գրոհով վերցրել են գաղտի ոստիկանության շտաբ գրասենյակը: «Շենք են մտել հարյուրավոր եգիպտացիներ»,- հաղորդոմ է ԲԻ-ԲԻ-ՍԻ-ն: Բլոգերները գրոհը «Բաստիլի գրավման օր» են որակել:Reuters գործակալության հաղորդմամբ՝ շտաբ գրասենյակի շենքն այս պահին այրվում է: Գրոհի կազմակերպիչները հայտարարել են, թե իրենց նպատակը բանտերում գտնվող քաղբանտարկյալների ազատ արձակումն է:Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ խռովարարները փորձել են գրոհով վերցնել Կահիրեի Շեյխ Զայիդ արվարձանում գտնվող Պետական անվտանգության հետաքննությունների գլխավոր վարչության շենքը: Սակայն եգիպտական բանակի ստորաբաժանումները կարողացել էին ետ մղել գրոհայիններին: Հաղորդվում է, որ հատուկ ծառայության աշխատակիցները նաև զենք են օգտագործել:Մերձափնյա Մերսա Մատրուհ բնակավայրում ցուցարարները ներխուժել են Պետական անվտանգության ծառայության շենք և տարբեր տեսակի փաստաթղթեր հափշտակել: Ցուցարարները մտադիր են այդ փաստաթղթերն օգտագործել Մուբարաքի վարչակազմի պաշտոնյաների դեմ:Եգիպտացիները փորձել են մտնել նաև Ալեքսանդրիայում գտնվող Պետական անվտանգության շենք: Անվտանգության աշխատակիցները և ոստիկանները հասցրել են ոչնչացնել բոլոր գաղտի փաստաթղթերը:Այս պահին Եգիպտոսում երկրի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Իբրահիմ ալ Ադլիի գործով դատավարությունն է ընթանում: Ալ-Ադլին, որ նաև ղեկավարել է Պետանվտանգության ծառայությունը, մեղադրվում է կոռուպցիայի մեջ, նախկին նախարարը սակայն իր մեղքը չի ընդունում:Հիշեցնենք, որ փետրվարի 11–ին, ժողովրդական հուզումներին տեղի տալով, հրաժարական տվեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը՝ երկրի իշխանությունը հանձնելով զինվորական խորհրդին։ Բարձրագույն զինվորական խորհուրդը հայտարարեց, թե իշխանության ղեկին կմնա առաջիկա վեց ամիսների ընթացքում՝մինչ նոր ընտրությունների անցկացումը։Մուբարաքի հրաժարականից հետո, Եգիպտոսում Պետական անվտագության ծառայությունը և դրա հետաքննությունների գլխավոր վարչությունը լուծարելու պահանջով ցույցեր են տեղի ունենում:




Tert.am

Просмотров: 514 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: