11:45 «Ժառանգությունը» գաղտնի բանակցու՞մ է մի շարք ՀՀՇ-ականների հետ | |
«Իրավունք հետաքննությունը» գրում է, թե արդեն մի քանի օր է, ինչ տեղեկատվություն է շրջանառվում, որ «Ժառանգության» հետ գաղտնի բանակցում է ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Այդ տեղեկությունը «Ժառանգությունից» ո´չ հերքել են, ո´չ էլ հաստատել, սակայն «Ժառանգություն» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրից թերթը տեղեկացել է, որ Քոքոբելյանը միակ հալածյալ ՀՀՇ-ականը չէ, որ այդպիսի շփումների մեջ է: Նման շփումներ ունեն նաև այլ «ոչ ցանկալի» ՀՀՇ-ականներ, այդ թվում` Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը և Ալիկ Արզումանյանը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ` բանակցությունները վարվում են «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի և պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ: panorama.am
| |
|
Всего комментариев: 0 | |