Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 4 » «Ժառանգության» պատգամավորները կդիմեն դատարան՝ ընդդեմ ոստիկանների, և կպահանջեն Խաչիկ Ավետիսյանի հրաժարականը
16:03
«Ժառանգության» պատգամավորները կդիմեն դատարան՝ ընդդեմ ոստիկանների, և կպահանջեն Խաչիկ Ավետիսյանի հրաժարականը
 ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանն ու Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողներ հետ հանդիպմանն անդրադարձան Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած միջադեպին։ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք դիմելու են դատարան՝ վերականգնելու իրենց խախտված իրավունքները։ Հիշեցնենք, որ երեկ բախում է տեղի ունեցել ոստիկանների և «Ժառանգության» պատգամավորների, բացօթյա առևտրի որոշման դեմ բողոքող անձանց միջև։Լարիսա Ալավերդյանը ցավով նշեց, որ հայ ոստիկանությունը տեղյակ չէ, որ ժամանակները փոխվել են, և «այլևս սովետական ամբողջատիրական կարգեր չեն, և ոստիկանների վրա այլ պարտավորություններ են դրված»։Անդրադառնալով Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի` երեկ հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Վայ ինձ, եթե ես իմանայի, որ բոլորն են այդքան անգրագետ։ Փառք տիրոջը, ես գիտեմ, որ այդպես չէ։ Նման ոստիկանի առկայությամբ վտանգված է հասարակությունը և իշխանությունը»։Պատգամավորները վրդովված էին տեղի ունեցածի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության ցուցադրած տեսանյութից։ «Բարոյականությունից ինչքան զուրկ կարող է լինել ոստիկանը, որ տիկին Բաշխյանին ասի. «Տիկին Բախշյան, դուք ինձ հայհոյել եք»։ Եթե որևէ մեկը կարող է տիկին Բախշյանին նման բան ասել, դա անբարոյականության դրսևորում է»,– նշեց Արմեն Մարտիրոսյանը։ Փոխարենը պատգամավորները շնորհակալություն հայտնեցին էլեկտրոնային կայքերին, որոնք, ըստ նրանց, անաչառ են լուսաբանել տեղի ունեցածը։Արմեն Մարտրիոսյանը պահանջեց. «Մենք պահանջում ենք Ավետիսյան կոչվող ոստիկանի հրաժարականը (խոսքը ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Խաչիկ Ավետիսյանի մասին է–Tert.am)»։Անդրադառնալով Ռոբերտ Մելքոնյանի գործողություններին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նա ընդամենը հրամաններ է կատարում. «Մարդը բարի աչքեր ունի ու շատ հոգնած դեմք։ Ինքն իր 40 տարվա վաստակը երկու օրվա մեջ գցում է ջուրը։ Ստիպված մարդուն չի կարելի դրդել անօրինական գործողությունների կատարմանը»։Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց. «Եթե ոստիկանությունը կարգ պահող է, ես առաջնային մանդատով օժտված անձ եմ, որն իր ստատուսով ավելի բարձր է, քան ցանկացած ոստիկան»։Մարտիրոսյանը հիշեցրեց նաև, թե որ տարածքներում է արգելվում հրապարակային միջոցումներ անցկացնել։«Հրապարակի գորգը, դա ստրատեգիական նշանակության տարա՞ծք է, 10-15 կանանցից ո՞ր մեկն էր կրոնական, ռասիստական կամ բռնությունների կոչ անում»,– հարցադրում արեց նա՝ իրեն տրված իրավունքը աստվածային համարելով և նախազգուշացնելով, որ միշտ դիմելու է ինքնապաշտպանության։Լարիսա Ալավերդյանն էլ ոստիկաններին հիշեցրեց, որ 2008թ.–ի մարտի 1-ին հենց Արմեն Մարտիրոսյանն էր փրկել ոստիկանի կյանքը։«Ժառանգությունն» սպասում է ոստիկանապետի նշանակած ծառայողական քննության արդյունքին` նախազգուշացնելով, որ իրենք գնալու են մինչև վերջ։Ասուլիսին ներկա էին նաև բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող երկու կանայք, ովքեր նշեցին, որ իրենք ՀՀԿ անդամ են և ցույց տվեցին իրենց կուսակցական տոմսերը՝ նշելով, սակայն, որ այսօր իրենց կողքին կանգնած են ոչ թե ՀՀԿ-ի, այլ «Ժառանգության» պատգամավորները։








Tert.am

Просмотров: 557 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: