Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 8 » Ինչու են Միացյալ Նահանգները համագործակցում «շան որդի» Սահակաշվիլիի հետ
01:06
Ինչու են Միացյալ Նահանգները համագործակցում «շան որդի» Սահակաշվիլիի հետ
Ինչու են Միացյալ Նահանգները համագործակցում «շան որդի» Սահակաշվիլիի հետ Վաշինգտոնը երկակի չափանիշների քաղաքականությամբ է ուղղորդվում Բելառուսում և Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների հարցում, Washington Post-ի հետ զրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը միանգամայն տարբեր կերպ է արձագանքել Բելառուսում և Վրաստանում ընդդիմադիրների ճնշման հանգամանքին:

«Վերջերս Վրաստանի նախագահ Սահակաշվիլին դաժանաբար ճնշեց ընդդիմության բողոքի ակցիան: Իսկ դուք շարունակում եք նրա հետ հարաբերություններ պաշտպանել: Ինչո՞ւ: Որովհետև Սահակաշվիլին ձեր շան որդին է»:

Հիշեցնենք, որ Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Լուկաշենկոյի 19 հակառակորդներ չարտոնված հանրահավաք կազմակերպեցին Մինսկի կենտրոնում:

Հատուկ ծառայության աշխատակիցները և ոստիկանությունը ուժի կիրառման միջոցով ցրեցին ակցիան` 639 մարդ ձերբակալելով, որոնց թվում էին նաև ընդդիմադիր առաջնորդները: Ավելի ուշ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննադատություն հնչեցրեցին Բելառուսի նախագահի հասցեին, այնուհետև պատժամիջոցներ կիրառեցին նրա նկատմամբ:

Նշենք նաև, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չէր հրավիրել Միխայիլ Սահակաշվիլիին իր երդմնակալության արարողությանը:



epress.am

Просмотров: 499 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: