Главная »
2011 » ՄԱՐՏ » 3 » ՀՅԴ-ն դատապարտում է տեղի ունեցածը
19:01 ՀՅԴ-ն դատապարտում է տեղի ունեցածը |
ԱԺ ՀՅԴ խմբակցության հայտարարությունը «ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը իր վրդովմունքն է հայտնում սույն թվականի մարտի 3-ի առավոտյան ՀՀ կառավարության շենքի առջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ քաղաքացիների խաղաղ ցույցը իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից խոչընդոտվել է ուժի կիրառմամբ: Տուժել են ՀՀ քաղաքացիներ: Բռնություն է կիրառվել անձեռնմխելիությամբ օժտված ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ: Դատապարտում ենք տեղի ունեցածը: Իրավասու մարմիններից պահանջում ենք անցկացնել անաչառ քննություն, տալ կատարվածի իրավական գնահատականը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:
|
Просмотров: 559 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |