Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 3 » Հնդկաստանի պաշտպանության նախարարն այս տարի կայցելի Հայաստան
20:14
Հնդկաստանի պաշտպանության նախարարն այս տարի կայցելի Հայաստան
 Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն այս տարի  կանցկացվի Երեւանում: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարար Վիջայա Լաթթա Ռեդիի մարտի 3-ին Նյու Դելիում կայացած հանդիպման ժամանակ:

ԱԱԽ մամուլի գրասենյակից NWS.am-ին հայտնում են, որ այդ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հայկական «Նաիրիտ» եւ «Քիմպրոմ» ձեռնարկութունների եւ հնդկական համապատասխան ձեռնարկությունների գործակցության խնդիրներին:

Ռազմական գերատեսչության ղեկավար, պետնախարար Պալլամ Ռաջուի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք քայլեր ձեռնարկել` խորացնելու ռազմատեխնիկական համագործակցությունը, օգտագործելու ռազմական կրթական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Արթուր Բաղդասարյանը Պալլամ Ռաջուին հրավիրել է Հայաստան, հրավերը սիրով ընդունվել է:

Արթուր Բաղդասարյանը հնդկական կողմի խնդրանքով տեղեկատվություն է տրամադրել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների, իրականացվող ծրագրերի, գործող հետազոտական հաստատությունների վերաբերյալ:




NEWS.am

Просмотров: 533 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: