Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 29 » Հեղափոխություն և հակահեղափոխություն – 2
20:59
Հեղափոխություն և հակահեղափոխություն – 2
 
 Հայկական նեոբոլշևիզմի ու կղերապահպանողական մտածողության որոշ կետերի շուրջ

ՀՀ խոշոր բուրժուազիան ու պետական գրեթե ողջ մեքենան 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ աջակցեցին Սերժ Սարգսյանին, քանի որ Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահ դառնալու դեպքում ակնհայտ էր, որ սկսվելու է սեփականության և պետական պաշտոնների վերաբաշխման լայնամասշտաբ գործընթաց և «վհուկների որս», ինչը վերակենդանացած առաջին նախագահը   դեմագոգիկ կերպով կներկայացներ որպես հակակոռուպցիոն պայքար և թալանվածը ժողովրդին վերադարձնելու գործողություն, այնինչն պարզ էր, որ դա տերպետրոսյանական նեոբոլշևիկյան հեղափոխությունը թաքցնելու և սեփականության վերաբաշխում իրականացնելու հռետորաբանություն էր լինելու։ Հանրության լայն շրջանակներին, ըստ այդմ, մատուցվելու էր միայն տեսարանը, իսկ հացի խնդիրը խորանալու էր կամ, լավագույն դեպքում, մնալու էր նույն մակարդակին։

ՀՀ առաջին նախագահի իշխանության գալը նշանակելու էր նաև ավելի արմատական (միակողմանի զիջումների գնալու իմաստով) «նախաձեռնողական» դիվանագիտություն Թուրքիայի ու Ադրբեջանի մասով, ինչի մասին բարձրաձայնվել էր 2007–ի սեպտեմբերի 21–ին «Մարիոթ» հյուրանոցում։ Ի դեպ, այդ գաղափարները 1998ի իշխանափոխությունից հետո հետևողականորեն քարոզում էին լևոնական շրջանակները և առաջին նախագահի տեսակետները ճիշտ համարող մամուլի միջոցները։

Տեր–Պետրոսյանն իր վերադարձն ազդարարող ելույթում բավական անկեղծ ասաց, որ Հայաստանի զարգացման այլ տարբերակ չի տեսնում, քան Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակը կյանքի կոչելը և ամեն գնով Թուրքիայի հետ բաց սահման ունենալը։ Նա իմպերատիվ պնդեց, որ քանի դեռ այդ գիտակցությունը հասարակության մեջ չկա՝ իմաստ չունի իշխանության գալը, քանի որ ոչինչ հնարավոր չի լինի փոխել։

Այժմ ներկայացնեմ մի ընդարձակ մեջբերում, որպեսզի վերջակետ դնենք «Լևոնը գալիս էր ավազակապետությունը կազմաքանդելու, այլ ոչ թե Ղարաբաղի հարցը լուծելու» թեմայով վեճին և քմծիծաղով վերաբերվենք Տեր–Պետրոսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված դեմագոգիկ քննադատությանը՝ Ղարաբաղի ու Թուրքիայի հետ հարաբերությունների մասով, քանի որ ով ով, բայց տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը չի կարող քննադատել ՀՀ առաջին նախագահը։

– Եւ ամենակարեւոր խնդրի մասին. անցել է արդեն 16 տարի. մեր իշխանության օրոք` ութ, ավելի քիչ` յոթ ու կես, սրանց օրոք` ավելի շատ: Ես ցավով եմ ընդգծում, որ մեր ժողովրդի մեջ (դա գուցե նաեւ մենք ենք մեղավոր, որ չկարողացանք բացատրել, չկարողացանք հասցնել նրան) չկա այն գիտակցությունը, որ այսօր հայ ժողովրդի առջեւ կանգնած, Հայաստանի առջեւ կանգնած, մեր պետության առջեւ կանգնած գերագույն խնդիրը, որից կախված է ե՛ւ Հայաստանի ապագան, ե՛ւ մեր ժողովրդի բարօրությունը, ե՛ւ մեր տնտեսության բարգավաճումը, Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Եթե չլինի այդ գիտակցությունը, ինձ թվում է` ոչինչ անել պետք չէ: Գնալ, մտնել մեր տները եւ սպասել, թե ինչպես է Հայաստանը, ինչպես ասացի, վերածվում երրորդ աշխարհի մի երկրի, որի միակ կապիտալը լինելու է աշխատանքի արտահանումը: Ուրիշ ոչինչ չունենք: Այսօր արդեն մեր աշխատուժը կազմում է մեր բյուջեի եւ մեր համախառն ներքին արդյունքի մի զգալի մասը, եթե ոչ բախտորոշ: Պետք է հասկանանք` սա չեմ ասում, որպեսզի թեւաթափ լինենք. Հայաստանը ունի ռեսուրսներ, Հայաստանի ամենամեծ ռեսուրսը նրա բացվածությունն է աշխարհի առջեւ, երբ մեր սահմանները բացվեն դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան, դեպի Իրան. չխաբվեք, մենք Իրանի հետ ճանապարհ չունենք: Մեղրին ճանապարհ չէ տնտեսական զարգացման համար: Ճանապարհը Ջուլֆայի երկաթգիծն է (որը անցնում է Նախիջեւանով-խմբ.): Եթե չբացվենք արտաքին աշխարհ, եթե այդպես մնանք փակված, մենք կվերածվենք բնատնտեսության, որի վախճանը շատ աղետալի կարող է լինել: Մենք կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ կմտածենք Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին,– «Մարիոթ» հյուրանոցում հայտարարել էր Լևոն Տեր–Պետրոսյանն իր վերադարձի խոսքում (ելույթի տեքստն ամբողջությամբ տե՛ս http://www.levonpresident.am/?catID=20&contID=66

Այսինքն՝ առաջին նախագահը 2007ին վերադարձավ այնտեղ, որտեղից հեռացվել էր 1998ին։ Մարիոթյան ելույթից հետո նա այդ սկզբունքային հարցին քիչ էր անդրադառնում արդեն զուտ քաղտեխնոլոգիայի առումով, որպեսզի կարողանա ավելի շատ զանգվածներ համախմբել իր շուրջը, ինչը, խոստովանենք, Տեր–Պետրոսյանին  հաջողվեց։ Պարզ է, որ մարդկանց մեծ մասը նրա հետևից էին գնում ոչ թե «Սերգո ջանին լավ ապրացնելու»մոդելին «այո» ասելու, այլ իշխող համակարգից իրենց դժգոհությունը հայտնելու համար, բայց դա կապ չուներ։ Իրականությունն այն է, որ ձայն տալով Տեր–Պետրոսյանին՝ ընտրողները, փաստացի, քվեարկում էին ԼՂՀ–ն «դե յուրե» Ադրբեջանի կազմում թողնելու (փուլային լուծման տարբերակի հիմնական մեխը) և Հայոց ցեղասպանության հարցը ՀՀ արտաքին  քաղաքական օրակարգից հանելու (փաստացի՝ մոռացության տալու)գնով բաց սահմաններ ունենալու և զարգանալու օգտին։

Իր «սերգոջանային» թեզը Տեր–Պետրոսյանը վերահաստատեց նաև 2008–ի ու 2009–ի պարտված ընտրություններից  հետո, երբ քաղտեխնոլոգիան կարելի էր մոռանալ ու կրկին անկեղծանալ՝ հայտարարելով, թեառանց Ղարաբաղյան հակամարտության և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն  հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը։ Իսկ թե ինչպե՞ս է Տեր–Պետրոսյանը պատկերացնում վերը նշված խնդիրների լուծումը՝ բոլորին է հայտնի, բացի, իհարկե, զոմբիներից, ում գործը «Լե՛–վո՛ն, նախագա՛հ» գոռալն է։

Ճիշտ է, շատերն ասում էին, թե Լևոնն իրենց գործիքն էր և այդ գործիքի միջոցով սրանց հեռացնելուց հետո ոչ միայն չէին թողնի նրան Ղարաբաղին դիպչել, այլև նույն  Լևոնին կհեռացնեին, բայց հիմա արդեն ակնհայտ է, թե ով ում էր որպես գործիք օգտագործում և արդյոք կարողանալու՞ էին նրան իշխանության բերողները հեշտությամբ հեռացնել նախագահական պալատից, եթե այսօր նույնիսկ չեն կարողանում հարթակից իջեցնել ու, դժգոհելով հանդերձ Լևոնի «տուն գնալու» քաղաքականությունից, հլու–հնազանդ կատարում են նրա այսօրվա բոլոր հրահանգները։

Ի դեպ, հատուկ ընդգծեմ, որ ես Տեր–Պետրոսյանին «Հայրենիքի դավաճան» կամ «Ղարաբաղ ծախող» չեմ համարում։ Տեր–Պետրոսյանն այդպես է մտածում, քանի որ նրա դավանած արժեհամակարգն է այդպիսին։ Նրա մոտեցումները գոյության իրավունք ունեն, բայց հասարակությունն իրավունք չունի այդ մոտեցման կրողին պետության ղեկ վստահել։ Սա՛ է խնդիրը։

Տեր–Պետրոսյանը պաթոլոգիկ հոռետես ու մռայլ անձնավորություն է, քաղաքական նեկրոֆիլ։ Նա չի հավատում հայ ժողովրդի հաջողությանը, մարդկային ոգու կարողությանը և ենթագիտակցորեն դեռ դուրս չի եկել օսմանյան կայսրության լծի տակից։

Տեր–Պետրոսյանը ծայրահեղ վախկոտ ու հարմարվող (իմա՝ հանձնող) անձնավորություն է, և պատահական չէ, որ ՀԱԿ առաջնորդի կողմից ամենաբարձր գնահատվող քայլը, որն արվել է Հայոց պատմության ընթացքում՝Էջմիածնական միաբանների որդեգրած գիծն էր փառամոլ ու կաշառակեր Եղիազար Այնթապցունկատմամբ։

Տեր–Պետրոսյանը սիրում է շախմատ խաղալ, բայց այդ խաղում, դատելով նրա վարքագծից, ամենաշատը սիրում է սեփական պարտությունն արձանագրող ձեռքսեղմման առաջարկը կամ լավագույն դեպքում ոչ–ոքին։

Տեր–Պետրոսյանի համար հաղթանակներ չկան։ Կա միայն պարտություն կամ պարտության հետաձգում։ Ոչ–ոքին նրա կողմից ընկալվում է որպես  ամենաիդեալական արդյունք։ Իսկ եթե առկա է հաղթանակ, ապա նա ձգտում է շատ արագ զիջել այդ հաղթանակը, որովհետև հաղթանակ պահելը ջանք է պահանջում, իսկ մարդը հոռետես է այդ հարցում, ի՞նչ կարող ես անել։

Տեր–Պետրոսյանը չէր հավատում նաև Ղարաբաղյան հաղթանակին, իսկ երբ այդ հաղթանակը եղավ (իզուր չէ, որ հայ ժողովուրդը «Քաջ Նազար» անունով հեքիաթ ունի)՝ նա սկսեց խոսել զիջումներից, որպեսզի«սուլթանը» չբարկանա։ Դա հայ կղերականությանը հատուկ մտածողություն է, որը պատճառ դարձավ նաև 1915թվականին ցեղասպանվածների քանակի մեծությանը։

Բանն այն է, որ հայ կղերապահպանողական մտածողությունն առաջարկում էր մեր ժողովրդին չդիմադրել երիտթուրքերի ֆաշիզմին, որպեսզի նրանց շատ չգրգռեինք և չկոտորվեինք, այնինչ բոլոր այն տեղերում, որտեղ դիմադրություն չեղավ՝ հայերն ավելի շատ սպանվեցին։

Հիմա էլ հայ կղերապահպանողական միտքն առաջարկում է հնազանդություն ու պարտություն, իսկ լավագույն դեպքում՝ ոչ–ոքի։ Արդյունքում ծնվում են «Եթե սա գործարք է իշխանության հետ, ապա քաղաքական գործարք է» տերպետրոսյանական ձևակերպումները, որոնք այլ կերպ, քան նեոախքություն չես որակի։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի

7or.am

Просмотров: 626 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: