Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 31 » Հայտնի այլախոհը պահանջում է կալանավորել Միխայիլ Գորբաչովին
22:23
Հայտնի այլախոհը պահանջում է կալանավորել Միխայիլ Գորբաչովին
Հայտնի այլախոհ Վլադիմիր Բուկովսկին մտադիր է հասնել նրան, որ կալանքի սանկցիա տրվի ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովին`նրան մեղադրելով մարդկության դեմ կատարած հանցանքների մեջ:

Վլադիմիր Բուկովսկին ուզում է, որ Գորբաչովը պատասխանատվության ենթարկվի` հակախորհրդային ելույթները ճնշելու վերաբերյալ 1989-91 թվականներին արձակած իր հրամանների համար: Այդ ժամանակ Թբիլիսիի, Բաքվի եւ Վիլնյուսի քաղաքացիական հասարակության դեմ օգտագործվել է խորհրդային բանակը, ինչի հետեւանքով զոհվել է հարյուրից ավելի մարդ, առնվազն երկու հազար մարդ վիրավորվել է:

Երեկ Լոնդոնի Վեստմիրյան գլխավոր դատարանը մերժել է Բուկովսկու հայցը`ԽՍՀՄ առաջնորդի կալանքի եւ հարցաքննության վերաբերյալ:

Իրավապաշտպանի ներկայացուցիչները մտադիր են բողոքարկել դատարանի մերժումը: Այս մասին «Էխո Մոսկվի»-ին հայտնել է ինքը` Բուկովսկին: Նրա խոսքով` դատարանը որոշումը կայացրել է փակ դռների հետեւում «խորհրդային ժամանակների վատ ավանդույթների` «հեռախոսային արդարադատության» կիրառմամբ:

Դատարանը հրաժարվել է կալանքի որոշում կայացնել, հիմնվելով նրա վրա, որ

իբր Գորբաչովը համարվում է Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչը: Բուկովսկին կտրականապես մերժում է այս փաստարկներն եւ խոստանում, որ կպայքարի մինչեւ վերջ` կոմունիստների զանգվածային սպանությունների հարցում արդարադատության հասնելու համար:




news.am

Просмотров: 511 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Լեւոն Պողոսյան   (01.04.2011 11:36) [ՆՅՈՒԹ]
Ռուս Բուկովսկին էլ է Հայերի հիվանդությամբ տառապում: Անգլիան, ԱՄՆ-ը եւ համաշխարհային ջհուդամանությունը երախտապարտ են հազարամյակի ամենախոշոր սիոնիստին` Գորբաչյովին, Սովետը քանդելու ու գլոբալիզացիայի ճանապարհը հարթելու համար, ու դեռ Ռուսիան էլ շատ շուտով մասնատելու են: Իսկ ռուսները ուզում են դժողքում` դժողքայինին բարոյական պատասխանատվության ենթարկեն: Վրացին իր հալով` լավ խոսք ունի` "делом займись, делом":

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: