02:35 Հայազգի տնտեսագետը կդառնա Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան | |
Առաջիկա 3 ամիսների ընթացքում թուրքահայ գիտնական, մասնագիտությամբ տնտեսագետ Փարիզ կգնա որպես Թուրքիայի դեսպան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «Ժամանակակից աշխարհում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականությունը» խորագրի ներքո Ստամբուլում կազմակերպած միջազգային համաժողովի ժամանակ: Դավութօղլուի խոսքով` նա արդեն ներկայացվել է վարչապետ Էրդողանին և նախագահ Գյուլին, որոնք հավանություն են տվել նրա թեկնածությանը: Ինչ վերաբերում է նշանակման 3 ամսով հետաձգմանը, դա եղել է հայազգի տնտեսագետի խնդրանքով, որպեսզի ավարտին հասցնի հեղինակային իր գործերից մեկը, հայտնում է «Ազգը»: «Ու ես հասկանում եմ նրան: Ես էլ եմ եղել նրա վիճակում` ստիպված լինելով իմ անձնական հեղինակային գործերը հետաձգել անորոշ ժամանակով», – ասել է ԱԳ նախարարը: Դավութօղլուն չի բարձրաձայնել ապագա դեսպանի անունը, սակայն հայտնի է, որ նա նշանավոր MIT համալսարանի դասախոս է, տնտեսագիտական աշխարհին քաջ հայտնի, որ մի քանի անգամ իր կարևոր մասնակցությունն է բերել նաև Թուրքիայի տնտեսությանը վերաբերող միջազգային համաժողովներին: Պոլսահայերի տեղեկություններով` այդ անձը Տարոն Աջեմօղլուն է, ով IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն, աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով 7-րդ տեղը: epress.am | |
|
Всего комментариев: 0 | |