Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 10 » Հայաստանը պատրաստ է փոխզիջումների?
06:05
Հայաստանը պատրաստ է փոխզիջումների?
Լատվիայի նախագահ Վալդիս Զադլերսի հրավերով Մարտի 9-ին պաշտոնական այցով Ռիգա էր մեկնել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ Սարգսյանի և Զադլերսի առանձնազրույցը, որին հետևեց երկու երկերների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
 Նախագահներ Սարգսյանն ու Զադլերսը գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին աշխուժացել են Հայաստանի ու Լատվիայի միջև քաղաքական երկխոսությունը, զարգացել են կապերը մշակույթային, կրթական և մի շարք այլ ոլորտներում:
 Անդրադառնալով 2009 թ-ին Լատվիայի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցին, կողմերը նշեցին որ այցի շրջանակներում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ արդեն իրականություն են դարձել:Հանդիպման ավարտին տեղի ունեցան փաստաթղթերի ստորագրման արարողություն:Մասնավորապես, ստորագրված է Հայաստանի և Լատվիայի միջև 2011-2013 թթ-ի մշակույթային համագործակցության ծրագիր,ինչպես նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև եվրամերձեցման առնչության գծով համագործակցության համաձայնագիր,որին հաջորդեց Հայաստանի և Լատվիայի նախագահների համատեղ մամլո ասուլիսը:
  Նախագահ Սարգսյանը հայտարարեց ,որ Հայաստանը հավատարիմ է Ղարաբաղի հակամարտություն ԵԱՀԿ  Մինսկի խմբի ձևաչափով խաղաղ կարգավորման գործնթացին:
   Պատասխանելով լատվիացի լրագրողների հարցերին , թե հայկական կողմը ինչ քայլերի է դիմելու իրավիճակի հետագա լարվածություն թույլ չտալու համար, Հայաստանի նախագահը նշեց." Հայաստանը հայտարարել և հայտարարում է, որ պատրաստ է փոխզիջումների հիման վրա ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Դրանով զբաղվում է Մինսկի խումբը:Համանախագահ երկրներն արդեն տևական ժամանակ է,ինչ կողմերի հետ միասին չորձում են գտնել լավագույն լուծումներ":
  Տեղեկացնելով, որ միջնորդները 2007թ-ին երեք սկզբունքների` ժողովուրդների ինքնորոշման, տարածքային ամբողջականության, ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, վրա հիմնված լուծում են առաջարկել` նախագահ Սարգսյանը հայտարարեց"Հայաստանը պատրաստ է դրանցով առաջ շարժվելու և կնքելու համընդհանուր համաձայնագիր": 
  Նույն օրը Հայաստանի նախագահը ծաղկեպսակ դրեց Ազատություն հուշարձանին:


Ասպարեզ.com
Ասպարեզ.com
Просмотров: 572 | Добавил: hayruni88 | Теги: HAYASTAN@ PATRAST E POXZIJUMNERI:?? | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: