01:24 ՀԱԿ-ը տեղի է տալիս....... | |
Հետաքրքիր է, որ այսօր հակամոնոպոլիստական պայքար է ընթանումոչ թե, ասենք, ալյուրի կամ շաքարավազի շուկայում, այլ քաղաքական, ավելի ստույգ` ընդդիմադիր քաղաքական բևեռում: Սակայն ի տարբերություն արդեն նշված շուկաների, այս դաշտու զգալի առաջընթացներ են գրանցվել,մասնավորապես` Լևոն Զուրաբյանը, որին կարելի է համարել Լ.Տեր-Պետրոսյանի աջ ձեռքը, հանդես է գալիս հայտարարությամբ, որում նշում է.«Բոլոր այն ուժերը, որոնք գտնում են, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը պետք է հեռանա և պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, արդեն միավորված են: Բոլոր նրանք, ովքեր նույնպես դա կընդունեն, նրանց համար էլ դուռը բացված է: 3 տարի առաջ միայն ՀԱԿ-ն էր այս կարծիքի, հիմա արդեն դրա մասին խոսում է Կարապետիչը, դրա մասին խոսում է «Ժառագությունը», խոսում են այլ ուժեր, սա լուրջ արդյունք է: Միավորված է մի նպատակի շուրջ` Սերժ Սարգսյանի ռեժիմի, բռնապետական ռեժիմի հեռացման շուրջ: Պայքարի մեթոդները տարբեր են ընտրված. մի ուժը պայքարում է 100 000-անոց հանրահավաքով, մի ուժը` ծոմապահությամբ, մի ուժը` կարմիր քարտ ցույց տալով: Ես որևէ խնդիր չեմ տեսնում»: Փորձենք հասկանալ, թե ինչ է սա նշանակում. 1.Զուրաբյանն արդեն "դաբրո" է տալիս Կարապետիչին ու "Ժառանգությանը"`փորձելով հասարակության երեսին շղարշփռել, իբր իրենք դաշտը բաց են պահում բոլորի համար,ու իրենք են դաբրո տալիս, 2. ՀԱԿ-ին բնութագրում է վերջին 3 տարիներին գրանցված հաջողությունների,անգամ նշված ուժերին ընդդիմադիր դաշտ բերելու հիմնական քաջալերողը, 3. Փորձում է շեղել հասարակության ուշադրությունը վերջին տհաճ իրավիճակից, 4. Բոլոր ուժերին պարտադրում է ՀԱԿ գերիշխանությունը` պարտադրելով այլ ընդդիմադիրներին պայքարել միմիայն նրա համար ինչ ցանկանում են իրենք: Սակայն հետաքրքիր է, որ ՀԱԿ համակարգողը հակառակ կարծիք է հայտնում Լ.Տեր-Պետրոսյանին, քանի որ վերջինս իր` Մանդակունուն արած հղումներով Ր. Հովհաննիսյանի արարքն գնահատել էր որպես կրոնական և ոչ թե քաղաքական միջոցառում, որը արդեն ՀԱԿ-ի կողմից քաղաքական քայլ է գնահատվում: Փաստորեն, ՀԱԿ-ը հանդես է գալիս մեղայականով` փորձելով պահել իր մոնոպոլ դիրքը, սակայն պարզ է դառնում, որ այս հանգամանքը` Տեր-Պետրոսյանի խոսքից թռնելը, ոչ թե կամրացնի, այլ հակառակը` կթուլացնի ՀԱԿ դիրքերը ընդդիմադիր բևեռում: Վստահ եմ, որ թե Կարապետիչը, թե "Ժառանգությունը" հանդես կգան հայտարարություններով, որոնցում կնշեն, որ ոչ մի ուժ կամ անձ չի կարող որոշել իրենք ընդդիմադիր են, թե ոչ և դա ժողովուրդն է որոշում: Հատկանշական է, որ այս հայտարարությունում Զուրաբյանը մեկ կիքսով չբավարարվեց, ավելին թույլ տվեց 2-րդը` նշելով թե Ս.Սարգսյանի հրաժարական պահանջող ուժերը արդեն միավորված են: Դա արդեն վկայում է ՀԱԿ-ում գոյություն ունեցող իրարամերժությունների, ինչպես նաև շտապելուց ամեն բան Տեր-Պետրոսյանի հետ չհամաձայնեցնելու մասին: Քանի որ ՀՀ Առաջին նախագահն այսքան ժամանակ նման կիքսեր թույլ չէր տվել ,իսկ Ր. Հովհաննիսյանի պահն էլ չի կարելի կիքս համարել,քանի որ նա գիտակցված էր գնացել` անձնական դրդապատճառներով: Եվ այս ամենում Տեր-Պետրոսյանի բացակայությունը ապացուցում է նաև այն փաստը, որ Զուրաբյանը սկսեց խոսել միմիայն իշխանություններին հեռացնելուց` խոսք չասելով "ավազակապետերին" պատժելու մասին: Կարծում եմ, որ շուտով ՀԱԿ-Տեր_Պետրոսյան հարաբերություններում լարվածությունը կմեծանա, քանի որ դրա գոյությունն արդեն անհերքելի փաստ է: Ակնհայտ է, որ ՀԱԿ-ն առանց իր առաջնորդի չի կարող լուրջ նկրտումներ ունենալ, իսկ Տեր-Պետրոսյանի հեղինակությունն էլ կասկածի տակ է: Խելացի մոտեցում է հանդես բերում ՀԱԿ-ի ելույթ ունեցող ներկայացուցիչը` փորձելով Տեր-Պետրոսյանի խաղից դուրս գալու դեպքում հնարավոր դաշինքի գնան ընդդիմադիր բևեռի ապագա "լավերի" հետ: Բայց կարծում եմ, որ այստեղ էական կլինի նաև Դաշնակցության գործոնը,որն ակտիվ աջակից է դարձել Կարապետիչին ու Ր.Հովհաննիսյանին: Հ.Գ. - Իհարկե, ամեն բան ժամանակը ցույց կտա,բայց արդեն նշմարվում է, որ հերթական անգամ Լ.Տեր-Պետրոսյանը իր թիմից անջատվում է, ավելի ճիշտ, նրան անջատում են անձնական ամբիցիաներից բխած քայլերի համար: Արսեն Մանուկյան | |
|
Всего комментариев: 0 | |