Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 8 » Ֆրանսիայում` Ղարաբաղի տարուն ընդառաջ...
18:56
Ֆրանսիայում` Ղարաբաղի տարուն ընդառաջ...
 Ֆրանսիայի Ազգային ժողովի հրավերով  մարտի 6-ից աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախագահ  Բակո Սահակյանը հայկական համայնքից բացի հանդիպումներ ունեցավ նաեւ Ֆրանսիայի կառավարական շրջանակների հետ:Նույն օրը նա այցելել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճար և մասնակցել այնտեղ անցկացված հոգևոր արարողությանը, որից հետո Բակո Սահակյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ:

   Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, ինչպես նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման և հայրենքի հետ կապերի ամրապնդման գործում: Հանդիպումից հետո Արցախի նախագահը ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին:

  Մարտի 7-ին Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաև "Սատար Ղարաբաղին" միության վարչական անդամների հետ և քննարկել կազմակերպության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:Նա Արցախի շենացման գործում սփյուռքահայ տարբեր կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը համարել է կարևոր և պահանջված նաև ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից:Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է ֆրանսահայ կազմակերպությունների հետ հարաբերությունների շարունակական խորացման եւ ընդլայնման մեջ, ինչպես նաև օգտագործել այդ ներուժը ` Ղարաբաղի Հանրապետության "դե յուրե" ճանաչման համար:Խոսելով ցեղասպանության մասին, Բակո Սահակյանը հարկ  համարեց հրավիրել ներկաների ուշադրությունը այն բանին,որ "ցեղասպանությանը առջին համարժեք պատասխանը տրվել է հենց Լեռնային Ղարաբաղում":

  Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

   Եվրոպայի ամենազգեցիկ Ֆրանսիայի հայկական համայնքը որոշել է ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված` 2011 թվականը  հռչակել Ղարաբաղի տարի և որոշել է կազմակերպել տարբեր միջոցառումներ Ղարաբաղի ճանաչմանն ու խաղաղությանը զօրավիգ լինելու համար:

 Մարտի 8-ի առավոտյան Բակո Սահակյանը "Ղարաբաղի և տարածաշրջանի խնդիրների մասին" ելույթ ունեցավ Ֆարանսիայի արտաքին հարաբերությունների ինստիտուտում(IFRI)` ուր հրավիրվում են Ֆրանսիա այցելած օտարերկրյա պետությունների ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները:


hamaxmbum.do.am

Просмотров: 542 | Добавил: hayruni88 | Теги: arcax | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: