17:15 Ֆրանսիայի հայկական կազմակերպության ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան առջև | |
Ֆրանսիայի հայկական «Նոր սերունդ» մշակութային միության ներկայացուցիչները կիրակի ցույց են կազմակերպել Փարիզում Թուրքիայի դեսպանատան առջև` իրենց բողոքի ձայնն արտահայտելով Հայոց ցեղասպանության հանդեպ Թուրքիայի դիրքորոշման դեմ: Այս մասին Փարիզից հայտնում է ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը:Նրանք բողոքել են International Salon du Livre (Միջազգային գրքերի սրահ) հրատարակչատան կողմից վերջերս Հայոց ցեղասպանությունը ժխտող «Թուրքիայի պատմության 2000 տարիները» գրքի տպագրման և այն ֆրանսիացի ընթերցողներին անվճար բաժանելու դեմ:Ինչպես հայտնի է, Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001թ. հունվարի 29-ին: 2006թ. հոկտեմբերի 16-ին ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որը պետք է վավերացվի Սենատի կողմից:
Tert.am | |
|
Всего комментариев: 0 | |