14:03 Forbes-ի միլիարդատերերի ցուցակում կան նաև հայկական անուններ | |
Աշխարհահռչակ Forbes հանդեսը հերթական անգամ հրապարակել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը: Հրապարակմանը համաձայն, ողջ աշխարհում կան թվով 1140 գործարարներ, որոնց կարողությունները հատում են մեկ միլիարդ ամերիկյան դոլարի սահմանը: Աշխարհի ամենահարուստ մարդն է համարվում մեքսիկացի Կառլոս Սլիմը, որի մեդիահոլդինգը նրան բերել է 74 մլրդ ԱՄՆ դոլար: Հաջորդը Microsoft-ի հիմնադիր և ղեկավար Բիլ Գեյթսն է` 56 մլրդ դոլար կարողությամբ: Երրորդ ամենահարուստ մարդն է Ուորեն Բաֆֆետը, ում ֆինանսական ներդրումները կարողացել են շուրջ 50 մլրդ-ի եկամուտ ապահովել: Ճիշտ է, Հայաստանից և ոչ մի գործարարի անուն Forbes-ի ցուցակի մեջ չի հայտնվել, սակայն աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների անուններին կարելի է հանդիպել: Հանդեսի մասնագետների կարծիքով «Լաս Վեգասի արքա», Հայաստանի Ազգային Հերոս Քըրք Քըրքորյանն աշխարհի ամենահարուստ հայն է` 3.5 մլրդ դոլար կարողությամբ: Նա ցուցակում 310-ն է: Քըրքորյանից հետո գալիս են Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները: Ազգությամբ 4 հայեր` "Ռոսգոստռախի" համասեփականատեր Դանիիլ Խաչատուրովը և նրա եղբայր Սերգեյ Խաչատուրովը,Peco և Peco-garant խմբերի սեփականատերեր Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները կիսում են 833-րդ տեղը` «գրպաններում» ունենալով 1.5 մլրդ դոլար: «Տաշիր Գրուպի» ղեկավար Սամվել Կարապետյանի անունը նույնպես կա Forbes-ում: Նա 879-րդն է` 1.4 մլրդ դոլար կարողությամբ:
| |
|
Всего комментариев: 0 | |