Главная » 2011»ՄԱՐՏ»30 » «finit'e la komedi» կամ ինչպես օրհնված հացով ավարտվեց «ազատական» ծոմը...
18:40
«finit'e la komedi» կամ ինչպես օրհնված հացով ավարտվեց «ազատական» ծոմը...
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը: Րաֆֆի Հովհաննիսյանին զննող բժիշկը նախօրեին մտահոգություն էր հայտնել նրա առողջական վիճակի առնչությամբ: Երեքշաբթի օրը հերթական զննումն անցկացնելուց հետո 4-րդ պոլիկլինիկայի բժշկուհի Թինա Մալխասյանը հորդորել էր նրան դադարեցնել հացադուլը:
Անցած օրերին Ազատության հրապարակում մի շարք քաղաքական պահանջներով հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին են այցել Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի ոստիկանապետը, առողջապահության եւ արդարադատության նախարարները, ԱԺ-ի ընդդիմադիր եւ իշխանական կոալիցիան ներկայացնող պատգամավորներ:
«Ժառանգության» առաջնորդը, մասնավորապես, իր հացադուլի օրերին համոզմունք է հայտնել, որ «այսօր ժողովրդի պահանջը եվ Հայաստանի արդի հրամայականն է «ամբողջ իշխանության արտահերթ եւ օրինավոր, նորովի ձեւավորումը»:
Նա նաև ասել է, թե վաղը լրանում է իր դստեր` Շուշիի 18-ամյակը, որի նկատմամբ ինքը «անգին սեր ու տակավին չմարված պատասխանատվություն ունի» եւ քանի որ այս ընթացում թերացել է իր հայրական պարտականությունների մեջ, ապա կդադարեցնի ազատության ծոմի «առաջին արարը»: Ի դեպ, Հովհաննիսյանն իր «ազատության ծոմի» դադարն հայտարարեց` ուտելով քահանայի մատուցած օրհնված հացը: