Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 30 » ԲՀԿ-ն փորձում է «խցկվե՞լ»
18:55
ԲՀԿ-ն փորձում է «խցկվե՞լ»
 Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի հարցով Սերժ Սարգսյանին դիմելու Գագիկ Ծառուկյանի քայլն անկասկած դժվար է տեղավորել միայն մարդասիրական նկատառումների կամ էլ պարզապես մարզաշխարհի ղեկավարի պաշտոնական պարտականությունների շրջանակում: Դա, անշուշտ, նաև քաղաքական քայլ է, որ փորձում է անել փետրվարի 17-ին կոալիցիոն նոր հուշագրից հետո լուսանցքում հայտնվելու ռեալ վտանգի տակ կանգած, եթե ոչ արդեն այդ վտանգի տակ մնացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը: 

Բանն այն է, որ այսօր ներքաղաքական գործընթացները զարգանում են բավական հետաքրքիր դինամիկայով, որտեղ դաշտի առանցքային մասը գրավելու «բլից-կրիգով» հանդես են եկել մի կողմից իշխանությունը` Սերժ Սարգսյանը, մյուս կողմից Հայ ազգային կոնգրեսը: Ընդդիմադիր դաշտում այդ գործընթացին դիմագրավելու և սուբյեկտություն ձեռք բերելու համար քայլ կատարեց «Ժառանգությունը»: Կուսակցության առաջնորդը հացադուլ հայտարարեց, իսկ կուսակցությունն էլ փորձեց այդ հացադուլի քաղաքական կողմի գեներացիա ապահովել: Հաջող թե անհաջող՝ այլ խնդիր է: 

Բայց ակնհայտ է, որ «Ժառանգությանն» այդպիսով այդուհանդերձ հաջողվեց սուբյեկտության որոշակի տարրեր ձեռք բերել և հայտնվել ակտիվ գործընթացների տիրույթուն, թեկուզ՝ ոչ կենտրոնում: Նույն խնդիրը լուծելու անհրաժեշտություն ունեն սուբյեկտության մյուս երկու հավակնորդները` ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն: ՀՅԴ-ն այդ հարցը փորձում է լուծել «Քվեն ուժ է» շարժումով, սակայն իրականում այդ շարժումով ՀՅԴ-ն էլ ավելի ընդգծեց իր լուսանցքում լինելը, քանի որ դրա հանրային և քաղաքական ռեզոնանասը այնքան թույլ է, որ նույնիսկ լուրջ ընդդիմության չի արժանացել: «Բարգավաճ Հայաստան»-ի պարագայում իրավիճակն ակնհայտորեն ավելի բարդ էր, քանի որ, ստորագրելով կոալիցիոն հուշագիրը ՀՀԿ-ի հետ, ընդ որում՝ ինքնուրույնության և ինքնավարության բավական ինքնավստահ հայտերից հետո, կուսակցությունն ինքն իրեն ոչ միայն լուսանցքում, այլև փակուղում դրեց: 

Եվ ահա այժմ Սամսոն Խաչատրյանի հարցը «Բարգավաճ Հայաստան»-ի համար թերևս դիտվում է որպես փակուղուց դուրս գալու միջոց, հնարավորություն, Կոնգրես-իշխանություն պարտիայի մեջ ներգրավվածություն ունենալու և այդպիսով լուսանցքից դուրս գալու ճանապարհ: Գագիկ Ծառուկյանը փաստորեն օգտագործում է այդ ճանապարհը: Հարցն այն է, թե արդյոք Սերժ Սարգսյանը նրան թույլ կտա այդ ճանապարհն անցնել, այսինքն՝ արդյոք Սերժ Սարգսյանին ձեռնտու կլինի՞ այժմ ԲՀԿ-ին որոշակի սուբյեկտություն հաղորդել, ինչը տեղի կունենա, եթե Սարգսյանը որոշի, որ Սամսոն Խաչատրյանին պետք է բաց թողնել:



1in.am
Просмотров: 598 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 3
0  
3 Լեւոն Պողոսյան   (30.03.2011 20:20) [ՆՅՈՒԹ]
Այո, hayruni88, սրանք որոշել են Աստծո հետ կնքած իրենց պայմանագիրն էլ խախտեն:

+1  
1 Hiksos   (30.03.2011 19:02) [ՆՅՈՒԹ]
մկա դոր իսսսսսսսս... ինչեր հլա կտեսնան մեր խեղճ աչունք...
քանի ընտրությունները մոտենան, այդքան կթեժանա քաղաքական առօրյան...

0  
2 hayruni88   (30.03.2011 19:06) [ՆՅՈՒԹ]
ISK YES CHEM KARCUM ES LARVAC MTNOLORT@ MINCHEV 2012 TVAKAN KCGVI:

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: