00:30 Բաքվի զինուժն անկասելի նոսրանում է.Հերթական ինքնասպանություն | |
Ադրբեջանի բանակում կրկին ինքնասպանության դեպք է գրանցվել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, փաստն արձանագրվել է Բաքվի ռազմական միավորման զորամասերից մեկում: 2010 թվականի հունվարին Օղուզի շրջանի ռազմական կոմիսարիատի կողմից զորակոչված Օրհան Իլհամ Օղլու Մամեդովը (1991թ. ծնված) ինքնասպան է եղել կախվելով: Ինքնասպանության պատճառներն առայժմ հայտնի չեն: Նշվում է, որ Մամեդովի զինծառայությունը պետք է ավարտվեր երեք ամսից: Ադրբեջանի համար նման հաղորդագրություններն արտակարգ չեն: Ադրբեջանի ԶՈՒ-ում մահացու դեպքերի մասին տեղեկատվությունը նախանձելի հաճախականությամբ է հայտնվում` սպանություններ, ինքնասպանություններ, տարբեր հիվանդությունների մահացու ելքեր: Ամենավառ օրինակը դարձավ փետրվարի 20-ին ադրբեջանական բանակի զինծառայողի կողմից իր 7 զինակիցների գնդակահարությունը: ԶԼՄ-ներում վարկածներ են հայտնվել, որ "միջադեպի" ինչպես դա անվանում է ադրբեջանական մամուլը, պատճառ է դարձել սեռական բռնությունը, որին բազմիցս ենթարկվել է զինծառայողը: Ինչպես խոստովանում են ադրբեջանցի քաղաքական գործիչները, 6 տարվա ընթացքում միջադեպերի արդյունքում ադրբեջանական բանակում ավելի քան 300 զինծառայող է զոհվել: Ինչ վերաբերում է ինքնասպանություններին, ապա Ադրբեջանի կառավարությունը լրջորեն մտահոգված է իր քաղաքացիների հոգեկան վիճակով: Վերջերս Ադրբեջանում առաջարկեցին "Բնակչության հոգեկան առողջության մասին" ազգային ռազմավարություն» ընդունել: Փաստաթուղթը սպասում է իր հաստատմանը և, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա: panarmenian.net | |
|
Всего комментариев: 0 | |