21:52 Ավրաամ Ռուսսո. Ես հպարտ եմ, որ հայ եմ | |
Հայտնի երգիչ Ավրաամ Ռուսսոն մտադիր է հայերենով ալբոմ թողարկել: Այս մասին նա ասել է Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ընդ որում, նա ողջ ասուլիսի ժամանակ շփվում էր հայերենով: Ռուսսոն «Մի՞թե հնարավոր է լինել հայ ու չսիրել հայկական երգերը: Հենց որ Հայաստանում լավ գործընկեր գտնեմ, ես կթողարկեմ ալբոմս»,- նշել է Ռուսսոն , հավելելով, որ մինչ օրս հայերը չեն արձագանքել իր հայկական ալբոմ թողարկելու մտադրությանը: Ռուսսոն , ընդգծելով, որ, ցավոք, հայերը քիչ են օգնում իրար: «Շատ դեպքեր են եղել, երբ ինձ օգնության ձեռք են մեկնել ավելի շատ այլ ազգության ներկայացուցիչները, քան՝ հայերը»,- ասել է նա: «Միաժամանակ, ես մի շարք երկրների քաղաքացի եմ, իսկ ՌԴ քաղաքացիություն ստացել եմ ընդամենը 3 շաբաթ առաջ: Ինչ արած, երեւի ես արժանի չեմ ՀՀ քաղաքացիության»,- ասել է նա, նաեւ վստահություն հայտնելով, որ երբեւէ տուն կգնի Հայաստանում եւ կապրի հայրենիքում: «Ես հպարտ եմ, որ հայ եմ, որ խոսում, գրում ու կարդում եմ հայերեն: Ես ամեն տեղ հպարտությամբ ասում եմ, որ հայ եմ»,- հայտարարել է Ռուսսոն:Նա նաեւ տեղեկացրել է, որ ունի դուստր՝ Էմանուիլան, ով հիմա 4 տարեկան է: «Նա արդեն կարողանում է խոսել հայերեն եւ նաեւ երգել: Նրան հայերեն է սովորեցնում տատիկը՝ իմ մայրը»,- նշել է երգիչը, հայտնելով, որ արդեն դստեր համար տեսահոլովակ է նկարահանել՝ ռուսերենով: «Երգը կոչվում է «Սերաֆինա»,- ասել է Ռուսսոն: NEWS.am : | |
|
Всего комментариев: 0 | |