Բրիտանական BBC-ն հրապարակել է ամենաբարձր դրական և ամենաբարձր բացասական վարկանիշն ունեցող երկրների ցանկը: Հարցվածներին ներկայացվել է մի թերթիկ, որին գրված է. «Խնդրում ենք ասել, թե ներքոնշյալ երկրներից որոնք ունեն ամենադրական և ամենաբացսական ազդեցությունը աշխարհում»: Որպես հնարավոր պատասխաններ՝ նշվել են՝ «ավելի շատ դրական», «ավելի շատ բացասական», «չեզոք»:
Ուսումնասիրվել է 27 երկիր, իսկ աղյուսակում ներկայացվել են դրանցից 16-ը` Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բրաիզիլիան, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Իսրայելը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը:
Աշխարհի ամենադրական երկիրը համարվել է Գերմանիան, որին հաջորդել են Մեծ Բրիտանիան և Կանադան:
Առավել բացասական երկրների ցանկում են Իրանը, Հյուսիսային Կորեան, Պակիստանը: Պակիստանին քիչ է զիջում Իսրայելը:
Աշխարհում ամենացածր բացասական ընկալումը Կանադայի նկատմամբ է, իսկ ամենացածր դրական ընկալումը` Հյուսիսասյին Կորեայի և Իրանի: