01:42 Անթալիայում բռնաբարել են սխալմամբ տղամարդկանց զուգարան մտած անգլիացի աղջկան | |
Թուրքիայի հայտնի հանգստավայր Անթալիայի բարերից մեկում անգլիացի 21-ամյա էքսկուրսավար Ն. Շ.-ն սխալմամբ մտել է տղամարդկանց զուգարան, որտեղ նրան բռնաբարել է 26-ամյա Ահմեդ Շ.-ն։ Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ արտասահմանցի զբոսաշրջիկների հետ անգլիացի 21-ամյա Ն. Շ-ն մտել է Անթալիայի Լառայի ափին գտնվող բարերից մեկը, որտեղ միջոցառում էր կազմակերպվել։ Անգլիացի աղջիկն այդ ընթացքում ալկոհոլ է օգտագործել, որի ազդեցության տակ զուգարան գնալիս սխալմամբ մտել է տղամարդկան զուգարան, որտեղ բռնաբարության է ենթարկվել։ Նա զուգարանից դուրս գալուց հետո անմիջապես այդ մասին հայտնել է ընկերներին եւ ոստիկանությանը։ Ոստիկանությունը բերման է ենթարկել բարի 7 տղամարդ աշխատակիցներին, որից հետո քրեափորձագիտական հետազոտության արդյունքում պարզել, որ անգլիացի աղջկան բռնաբարել է 26-ամյա Ահմեդ Շ.ն։ Իր հերթին Ահմեդը փորձել է արդարանալ՝ ասելով, թե նա այդ աղջկա հետ ընկերություն է անում եւ ցանկանում է ամուսնանալ։ Ոստիկանություն է հրավիրվել Ահմեդի քույրը, ով հերքել է Ահմեդի եւ անգլիացի աղջկա միջեւ կապը՝ասելով, թե իր եղբայրը ընկերություն է անում Այշե անունով մի թուրք աղջկա հետ։ Անթալիայի ծանր հանցագործությունների գծով 2-րդ դատարանում մարտի 18-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ մեղադրող կողմը Ահմեդ Շ.-ի համար պահանջել է 7-12 տարի ազատազրկում։ Տուժյալ անգլիացի աղջիկը նշել է, թե ինքը բողոք չունի Ահմեդի դեմ, որից հետո դատական նիստը հետաձգվել է մինչեւ մարտի 24-ը։ news.am | |
|
Всего комментариев: 0 | |