17:44 ԱՄՆ-ը և Իսրայելը մեղադրվում են արաբական աշխարհում խռովություններ հրահրելու մեջ. | |
Եմենի ընդդիմության տասնյակ հազարավոր ակտիվիստներ ցույցեր են անցկացրել երկրի մայրաքաղաք Սանայում՝ պահանջելով նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականը։ Եմենի նախագահը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեղադրելով ԱՄՆ-ին և Իսրայելին Եմենում և արաբական աշխարհի այլ երկրներում խռովություններ հրահրելու մեջ և ասելով, որ ենթադրյալ դավադրությունը ծրագրվում է Թել Ավիվում՝ ԱՄՆ-ի վերահսկողությամբ։ Վերջին մի քանի տարվա ընթացքում Եմենի նախագահ Սալեհը համագործակցել է Վաշինգտոնի հետ՝ երկրի չվերահսկվող տարածքներում գործող ալ-Քաիդայի զինյալների դեմ պայքարելու ուղղությամբ։ Սալեհի կողմից կատարված այս մեկնաբանություներից քիչ անց Սանայի համալսարանի շրջակայքում գտնվող հրապարակում հավաքված ընդդիմության ակտիվիստները հակակառավարական կարգախոսներ են վանկարկել և իրենց բողոքն արտահայտել Եմենի նախագահի կողմնակիցների կողմից առնվազն 24 ցուցարարի սպանության հանգամանքով։ Եմենի նախագահն առաջարկել է ընդդիմադիր կուսակցություններին ազգային միասնության կառավարություն ձևավորել, սակայն երկուշաբթի օրն ընդդիմադիրները մերժել են այս առաջարկը՝ միանալով Սանայում և այլ քաղաքներում հիմնականում ուսանողների կողմից անցկացվող բողոքի ցույցերին։ voanews.com | |
|
Всего комментариев: 1 | ||||||
|