10:49 Ամեն ինչ անելու ենք հայերի հետ խնդիրները լուծենք. թուրք փոխվարչապետ | |
Մոտեցող ապրիլի 24-ը ստիպում է Թուրքիայի իշխանություններին միջազգային հանրության համար կրկին հայերի եւ Հայաստանի հասցեին փաղաքշական խոսքեր ասել: Այս անգամ այդ առիթը բաց չթողեց Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը` խոսելով Հայաստանի եւ Հունաստանի հետ հարաբերությունների ջերմացման հեռանկարից: Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Թուրքիայի փոխվարչապետը ելույթով հանդես է եկել Ստամբուլում կազմակերպված Leaders of Change Summit-ի ընթացքում տեղի ունեցած մի պլատֆորմի ժամանակ: Թուրք փոխվարչապետը նշելով, որ Հունաստանի հետ արդեն խնդիրները կարգավորելու ուղղությամբ են ընթանում` անդրադարձ է կատարել Հայաստանին: «Հայաստանի հետ խնդիրներ ունենք եւ ցանկանում ենք այդ խնդիրները լուծել: Քանի որ Հայաստանը մեզ համար սա է նշանակում. Նախկինում այս հողերում մեծ թվով հայեր են ապրել: Մեր պալատները հայերն են կառուցել: Նրանք այս երկրի հարստությունն էին: Նրանց գնալով մենք կորցրեցինք մեր հարստությունը: Հայաստանի եւ մեր միջեւ վեճում երեւում է, որ նրանք ավելի մեղավոր են, բայց ինչ էլ լինի, երկու հարեւանները չպետք է վիճեն: Այս խնդրում մենք մեր ձեռքից եկած ամեն բան աշխատելու ենք անել»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը: Նշենք, որ մարտի 14-15-ին Ստամբուլում անցկացվող Leaders of Change Summit-ը կազմակերպվել է «Թուրքիայի ապագայի հետազոտությունների հիմնադրամ»-ի եւ Ստամբուլի համալսրանի կողմից: Համաժողովի նպատակն է`աջակցել Թուրքիային` միջազգային հարաբերություններում կարեւոր դերակատար դառնալու գործում: Համաժողովին մասնակցելու համար Ստամբուլ են ժամանել ներկայիս եւ նախկին ղեկավարներ, քաղաքական եւ տնտեսական գործիչներ եւ մտավորականներ: news.am | |
|
Всего комментариев: 0 | |