15:23 Ալ.Իսկանդարյան. «Թուրք-ադրբեջանական հարաբերությունները բավականին լարված են» | |
![]()
«Թուրքիան փորձում է ազդեցիկ պետության դեր խաղալ ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Հարավային Կովկասում, սակայն ինքն էլ գիտակցում է, որ դա իրականություն չի դառնա մինչեւ Հայաստանի հետ հարաբերությունները չկարգավորվեն»,- շեշտեց Ալ.Իսկանդարյանը: Նրա ներկայացմամբ` մինչեւ ԽՍՀՄ փլուզումը, տարածաշրջանում Թուրքիան մեկուսացված երկիր էր, որը խնդիրներ ուներ իր բոլոր հարեւանների հետ, սակայն, հաշվի առնելով նաեւ արաբական աշխարհում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները` Թուրքիան փորձում է ակտիվանալ նաեւ արաբական աշխարհում:
«Դրան էին միտված նաեւ վարչապետ Էրդողանի վերջին հայտարարությունները, ըստ որոնց` եթե Թուրքիան դառնա Եվրոպական միության անդամ, ապա նա գահընկեց կանի Քադաֆիին»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ այդ հայտարարությունները նաեւ ուղղված են Էրդողանի ընտրազանգվածին` հաշվի առնելով առաջիկայում Թուրքիայում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները: armenpress.am | |
|
Всего комментариев: 0 | |