Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 12 » Աղբյուր. Ադրբեջանի գործընկերների բախտը պարզապես չի բերել
02:41
Աղբյուր. Ադրբեջանի գործընկերների բախտը պարզապես չի բերել
Աղբյուր. Ադրբեջանի գործընկերների բախտը պարզապես չի բերել

Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Հայաստանի տարածք:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից այս առնչությամբ «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են, որ մուտքի արտոնագրեր չտրամադրելու որոշումը մեկնաբանությունների ենթակա չէ:

«Մուտքի վիզաներ տրվում են տեխնիկական կարգի համակարգի միջոցով, որը ներառում է ՀԱՊԿ անդամ երկրների սահմանային վերահսկողությունը»,- ասել են ԱԱԾ-ում:

Օդանավակայանում «Ինտերֆաքսի» աղբյուրը հայտնել է, որ Էստոնիայի երեք և Լիտվայի մեկ քաղաքացի ներկայացել են որպես լրագորղներ:

«Նրանք ուղևորվել են Հայաստան, իրենց խոսքով` Կովկասում զինված հակամարտությունների մասին փաստագրական ֆիլմ նկարահանելու նպատակով»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Միևնույն ժամանակ Հայաստանի ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրն «Ինտերֆաքսին» հայտնել է, որ արտգործնախարարությունը մուտքի արտոնագրեր տրամադրելու հարցերով չի զբաղվում:

«Ըստ ամենայնի, օտարերկրյա քաղաքացիները որոշակի խնդիրներ են ունեցել այն երկրների հետ, որոնք Հայաստանի հետ ընգրկված են սահմանային հսկողության միասնական համակարգում: Սակայն այդ խմբի պրոդյուսեր Անդրիուս Բրոկասը քաջ հայտնի է որպես Ադրբեջանի լավ գործընկեր: Ավելին` ներկայումս նա Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ իրականացնում է լավ վարձատրվող պայմանագիր, ինչի մասին մամուլում բազմիցս գրվել է: Ինչպես հայտնի է, մեր հարևանների կողմից ամենատարբեր տեղեկատվական օպերացիաներն իրականացվում են հենց այդպիսի պայմանագրերի շրջանակներում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Միաժամանակ աղբյուրը բացառել է այն բանի հավանականությունը, որ օտարերկրացիների մուտքի թույլտվության մերժումը կապված է Ադրբեջանի հետ այդ երկրների գործընկերային հարաբերությունների հետ: 
«Պարզապես այս անգամ նրանց բախտը չի բերել»,- նշել է նա:

 



Աղբյուր` Panorama.am

Просмотров: 570 | Добавил: hayruni88 | Теги: ADRBEJANI GORCNKERNERI BAXT@ CHBERE | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: