01:14 Ադրբեջանը պատրաստվում է բողոքի ակցիային. Al Jazeera-ն Բաքվում է | |
Այսօր առավոտվանից ադրբեջանական բլոգերում շարունակվում են լուրեր տարածվել երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունների մասին: Հիշեցնենք, որ մարտի 4-ից սկսած Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալում են Facebook սոցիալական ցանցում քննարկումներին առավել ակտիվ մասնկցություն ցուցաբերած երիտասարդներին, որոնք պատրաստվում են մարտի 11-ին հակակառավարական բողոքի ակցիայի մասնակցել: Twitter միկրոբլոգում տարածված տեղեկությունների համաձայն, Գյանջայում մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով ազատել մի քանի օր առաջ ձերբակալված Բախթիյար Հաջիևին: Տեղեկություններ են հաղորդվում այն մասին, որ Գյանջայում այսօր ձերբակալվել է 43 երիտասարդ ակտիվիստ: Ադրբեջանի ոստիկանությունը չի մեկնաբանել տվյալ փաստը: Հիշեցնենք, որ մարտի 3-ին ձերբակալվել և 1 ասմվա նախնական ազատազրկման էր դատապարտվել Բախթիյար Հաջիևը, ով Հարվարդի համալսարանի ուսանող է եղել, և 2010 թվականին վերադարձել է Ադրբեջան` մասնակցելու Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին` առաջադրվելով որպես պատգամավորի թեկնածու: Նրան անմարդկայնորեն ծեծի են ենթարկել ոստիկանատանը և բանտարկել: www.petitionsite.com կայքում նրա համար կազմակերպվել է ստորագրահավաք, որին մինչ այժմ միացել է 212 մարդ: Բլոգերում շրջանառվող տեղեկատվության համաձայն, Ադրբեջանի խոշոր քաղաքներում ոստիկանական խստացված միջոցառումներ են իրականացվում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես զգուշացրել էր մարտի 11-ին հակակառավարական բողոքի ակցիայի կազմակերպիչներին՝ նշելով, որ «ցանկացած վայրում նման անօրինական միջոցառումները վճռականորեն ցրվելու են»: Twitter-ում նաև տեղեկատվություն է տարածվել, որ մարտի 11-ի բողոքի ակցիան լուսաբանելու նպատակով Բաքու է ժամանել Al Jazeera քաթարյան հեռուստաալիքի անձնակազմը: Նշենք, որ Al Jazeera-ն ակտիվորեն լուսաբանել է և շարունակում է լուսաբանել հակակառավարական բողոքի ակցիաներն արաբական երկրներում, մասնավորապես, Թունիսում, Եգիպտոսում և Լիբիայում: epress.am | |
|
Всего комментариев: 0 | |