11:13 Ադրբեջանն իր տարածքում սկսում է իսրայելական անօդաչու թռչող սարքերի արտադրություն | |
MIGnews.com լրատվական կայքի փոխանցմամբ, Ադրբեջանը պատրաստվում է արտադրել Իսրայելում մշակված անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Ադրբեջանի կառավարությունն իր առջև «սպառազինության անկախության» հասնելու խնդիր է դրել, ինչին նպաստում են ածխաջրածինների վաճառքից ստացվող խոշոր գումարները: Ադրբեջանը վախենում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում ինքը կզրկվի Եվրոպայում, Ամերիկայում ու Ռուսաստանում իր ունեցած զենքի ու զինամթերքի մատակարարման աղբյուրներից: Ներկայումս Բաքվի մերձակայքում գտնվող AZAD գործարանի բազայի վրա կառուցվում է նոր գործարան, ուր և պետք է արտադրվեն իսրայելական Orbiter-2M և Aerostar ԱԹՍ-երը: Դրանցից առաջինն ի վիճակի է 6 ժամ շարունակ թռչել 4-6 կիլոմետր բարձրության վրա, իսկ երկրորդը` 12 ժամ շարունակ` մինչև 10 կիլոմետր բարձրության վրա: Ադրբեջանում արտադրված ԱԹՍ-երի առաջին փորձնական թռիչքները տեղի կունենան առաջիկա երկու տարիներին: Նախատեսված է ԱԹՍ-երի լայնամասշտաբ արտադրություն սկսել 2013 թվականին: Ներկայումս ադրբեջանական բանակի սպառազինության տրամադրության տակ են գտնվում իսրայելական արտադրության 10 ԱԹՍ-եր: 1in.am
| |
|
Всего комментариев: 1 | ||||||
|