20:22 65-ամյա կինը սպառնում է ինքնահրկիզվել Ազատության հրապարակում | |
Այս պահին Ազատության հրապարակում 65-ամյա մի կին սպառնում է ինքնահրկիզվել: Ինչպես Ազատության հրապարակից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, կինը բենզինի շիշը եւ կրակայրիչը ձեռքին սպառնում է այրել իրեն, եթե ոստիկանները մոտենան իրեն: Դեպքի վայրում մեկ տասնյակից ավելի ոստիկաններ կան, սակայն նրանք խուսափում են կտրուկ գործողություններ անել: Պարզվել է, որ բողոքի նման քայլի գնացող կինը Երեւանի բնակիչ Գոհար Չիֆլիկյանն է, ով բողոքում է Հայաստանի դատախազության ապօրինությունից: 2007թ. նա փորձել է Հարավ-Արեւմտյան թաղամասում բնակարան գնել, սակայն տանտերը նույն բնակարանը Երեւանի տարբեր նոտարական գրասենյակներում վաճառել է 4 տարբեր անձանց: Խաբեբայությունից տուժածները տարիներ շարունակ փորձում են հետ ստանալ իրենց գումարները, սակայան դատախազությունը հրաժարվում է քրեական գործ հարուցել news.am | |
|
Всего комментариев: 0 | |