Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 3 » Ոստիկանները ծեծեցին ցուցարարներին ու պատգամավորներին. «Ժառանգության» պատգամավորը պահանջում է ոստիկանապետի հրաժարականը
13:05
Ոստիկանները ծեծեցին ցուցարարներին ու պատգամավորներին. «Ժառանգության» պատգամավորը պահանջում է ոստիկանապետի հրաժարականը
 Կառավարության շենքի մոտ քիչ առաջ բախում է տեղի ունեցել ոստիկանների, բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող անձանց և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջև։ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի հրահանգով ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի առևտրականներն ու պատգամավորները մոտենան կառավարության շենքին, նրանց հրմշտել, հարվածել ու հեռացրել են տարածքից։ Նրանք նաև հայհոյել են հավաքվածներին։Հարվածից «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանի ինքնազգացողությունը վատացել է, տարածք է ժամանել շտապ օգնության մեքենան, ու տեղում պատգամավորին ցուցաբերվել է բուժօգնություն։ Վնասվածքներ է ստացել նաև պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։Ակտիվիստ Վարդգես Գասպարիին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք։Tert-ի այն հարցին, թե ինչու են ոստիկանները մարդկանց հրում ու թույլ չեն տալիս մոտենալ կառավարության շենքին, Ռոբերտ Մելքոնյանը պատասխանեց, որ դա հերյուրանք է, և նման բան չկա։Հանրապետության հրապարակում է նաև Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Կարեն Անդրեասյանը, որը խոստանում է պարզել միջադեպի պատճառը։«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավունքով են ոստիկանները նման գործողությունների դիմում։ Նախարարը նշեց, որ դա իր իրավասությունների շրջանակում չէ, սակայն ինքը տեղի ունեցածի կապակցությամբ մտահոգվում է, և հարցի մասին կզեկուցի վարչապետին։«Ոստիկանապետը պետք է հրաժարական տա»,- պահանջեց Սաֆարյանը։ Լրագրողի այն հարցին, թե ինչ իրավունքով են ոստիկանները ոտնահարում մարդկանց խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը, նախարարը ժպտաց և ասաց, որ այժմ այդ հարցին չի ուզում պատասխանել։ «Ինչո՞ւ եք ժպտում» հարցին նա չարձագանքեց։Պատգամավորներն այժմ մուտք են գործել կառավարության շենք և փորձում են ոստիկաների գործողությունների հետ կապված պարզաբանումներ ստանալ։ Ոստիկանները նրանց սպասեցնում են առաջին հարկի միջանցքում և թույլ չեն տալից վերև բարձրանալ։«Վարչապետից պահանջում ենք, որ քրեական գործ հարուցի այս ոհմակի դեմ, որը ոստիկանություն է կոչվում»,- նշեց Ստեփան Սաֆարյանը։










Tert.am


Просмотров: 585 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: