Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 2 » «Սարդարապատը» տարածել է մարտի 1-ի հանրահավաքին չհնչած իրենց խոսքը
18:14
«Սարդարապատը» տարածել է մարտի 1-ի հանրահավաքին չհնչած իրենց խոսքը
 Փետրվարի 28–ին Ժողովրդական կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը հրապարակավ ասել է, որ մարտի 1–ին, ՀԱԿ–ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժումը ևս խոսք ունի ժողովրդին ասելու։Ինչպես նշվում է «Սարդարապատի» տարածած հաղորդագրությունում, ՀԱԿ ղեկավարությունը նպատակահարմար չի գտել «Սարդարապատ» շարժման ներկայացուցչին ելույթի հնարավորություն ընձեռել։

Ստորև ներկայացվում է հիշյալ ելույթն ամբողջությամբ։

«Հայրենակիցներ.

Մարտի 1-ի մասին արվել են բոլոր վերլուծությունները և տրվել են բոլոր գնահատականները: Անցած երեք տարիների ընթացքում լեգիտիմությունից զուրկ իշխանությունները այդպես էլ չցանկացան գտնել գեթ մեկ անձի, որին պատասխանատվության կանչեն տասը զոհված, տասնյակ վիրավորված և ազատազրկված քաղաքացիների համար:

Այսքանից հետո առնվազն մոլորություն, եթե չասենք հանցավոր անպատասխանատվություն է ակնկալել, որ հերթական կամ արտահերթ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ պայմաներում, երբ դեմոնտաժի դեռ չի ենթարկվել «ընտրություններ» կոչվող դիվային մեքենան: Այդ իսկ պատճառով, «Սարդարապատ» շարժումը պնդել է, և շարունակում է պնդել «Ոչ ընտրություններին» կարգախոսի և ուղիղ ժողովրդավարության ճանապարհով իշխանափոխության հասնելու տարբերակի վրա:

Եթե երկու տարի առաջ այս կարգախոսը ընկալվում էր որպես ընդամենը ռոմանտիկ մարդկանց անհնարին ցանկություն, ապա այսօր, մեր շուրջը, արաբական երկրներում ծավալված աշխարհաքաղաքական տեկտոնական ընթացքների տրամաբանությունը, ակնհայտ է դարձնում, որ վաղ թե ուշ այս ալիքը հասնելու է Կովկաս, այդ թվում նաև Ադրբեջան, և անչափ կարևոր է, որ Հայաստանը օր առաջ պատրաստ լինի այդ, ժամանակային իմաստով անկանխատեսելի զարգացումներին: Նույն արաբական երկրների փորձը լավ դաս է Հայաստանի համար, գիտակցելու, որ միայն իշխանափոխությամբ մենք չենք հասնի մեր նպատակին, այն է հասնել անշրջելի համակարգային փոփոխությունների: Հարկավոր է Հայաստանի և Սփյուռքի լավագույն դիմադրական ուժերի միատեղումը այս անցումը առավել անցնցում իրականացնելու համար:

Այս վարչակարգին պետք է «ժողովրդավարություն»` առանց ժողովրդավարների, «ազատականություն»` առանց ազատականների, «նժդեհականություն»` առանց ազգայինների, «հայկական աշխարհ» առանց ֆիզիկական Հայաստանի ...մի խոսքով սնամեջ հայրենիք, որի անունն է «Երևանի խանություն»...

Մեր հայրենիքը բազմիցս է ցույց տվել անկումից հետո փյունիկի նման հարություն առնելու իր կարողությունը: Միայն մտքով հնարավոր չէ հասկանալ և ըմբռնել պահի ողջ ճակատագրականությունը: Լայն բացենք մեր սրտերի դռները` նրանց թակող 4-րդ հանրապետության առջև»:





Просмотров: 557 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: