Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 1 » «Ժառանգությունն» իր պահանջներն է ներկայացնում իշխանությանը
23:10
«Ժառանգությունն» իր պահանջներն է ներկայացնում իշխանությանը
 «Ժառանգությունը» մերժում է Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնության կեցվածքը եւ գործունեությունը, որն ակնհայտորեն բերում է Հայաստանի հայաթափմանը, անօրինականության արմատավորմանը եւ ժողովրդի օրեցօր աղքատացմանը: Այս մասին նշվում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հայտարարությունում, որը պետք է հնչեր այսօր՝ մարտի 1-ին ԱԺ նիստում, սակայն այն չի հնչել, քանի որ «Ժառանգությունը» երեկ լքել է խորհրդարանի դահլիճը:

«ժառանգություն» խմբակցությունը պահանջում է` 

1. Բացահայտե´լ եւ պատժե´լ մարտի 1-2-ի սպանությունները կազմակերպող եւ իրականացնող անձանց, ինչ պաշտոն էլ նրանք զբաղեցրած լինեին կամ զբաղեցնում են,

2. Վե´րջ տալ հակաժողովրդական եւ ժողովրդի լայն խավերի հաշվին բյուջե «լցնելու» քաղաքականությանը եւ միաժամանակ վերջ դնել ամենաբարձր մակարդակով կազմակերպվող եւ իրականացվող  դրամաշորթությանն ու կոռուպցիային,

3. Դադարեցնե´լ մարդու ազատ արտահայտվելու, տեղաշարժվելու, հավաքներ կազմակերպելու եւ բողոքելու իրավունքները ոտնահարող գործողությունների իրականացումը,

4. Ազա´տ արձակել բոլոր քաղբանտարկյալներին,

5. Ազգային ժողովից հե´տ կանչել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հակապետական եւ ազգային արժանապատվությունը նսեմացնող արձանագրությունները,

6. Որպես Ցեղասպանություն ճանաչե´լ Ադրբեջանի կողմից Արեւելյան Անդրկովկասի հայերի հանդեպ իրականացված գործողությունները: Հրաժարվե´լ Մինսկի խմբի կողմից որդեգրված, այսպես կոչված, բանակցային գործընթացի տրամաբանությունից` դրանով իսկ տեղեկատվական դաշտում ձեռնարկած բեկումնային գործընթացները տեղափոխել իրական քաղաքականություն,

7. Քաղաքական կա´մք դրսեւորել եւ, վերջապես, ճանաչե´լ միջազգային իրավունքի համաձայն ձեւավորված եւ կայացած Արցախի Հանրապետությունն իր օրինական սահմաններով եւ օժանդակել Արցախին վերամիավորված տարածքներում բնակեցման գործընթացին:

8. Վե´րջ տալ Հայաստանում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների կամայականություններին, որի հետեւանքով Հայաստանը դառնում է բնապահպանական աղետի տարածք:

9. Իրականացնել այնպիսի քաղաքականություն, որով կմերժվեն սանձարձակ մենաշնորհները եւ վերջապես կսկսվի արդյունաբերության վերականգնման եւ գյուղատնտեսության բնականոն զարգացման գործընթացը, ինչով եւ կապահովվի Հայաստանի Հանրապետության բնակչության զբաղվածությունը:

10. Վե´րջ տալ կոալիցիոն կուսակցությունների արհեստածին եւ հակասահմանադրական պայմանավորվածություններին, որոնք ուղղված են ոչ թե երկրի զարգացմանն ու ժողովրդի բարեկեցության բարձրացմանը, այլ` իշխանության եւ անօրինականության վերատադրմանը:





news.am

Просмотров: 617 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: