Главная »
2011 » ՄԱՐՏ » 1 » Վլադիմիր Զախարով. Ադրբեջանը չի համարձակվի ռազմական գործողություններ սկսել Ղարաբաղում
02:31 Վլադիմիր Զախարով. Ադրբեջանը չի համարձակվի ռազմական գործողություններ սկսել Ղարաբաղում |
2011 թվականի ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական նպատակը կլինի ստատուս-քվոյի պահպանումը: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքով, ադրբեջանական կողմը չի համարձակվի վերսկսել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում, քանի որ Բաքվի ցանկացած գործողություն աշխարհի կողմից ընկալվելու է որպես ագրեսիա:«Ադրբեջանն այնքան էլ չի ցանկանում ագրեսոր ներկայանալ, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ ցանկացած ագրեսոր կարող է վատթարացնել հարաբերությունները մյուս պետությունների հետ»,- ասել է ռուս փորձագետը` ավելացնելով, որ հասկանալով դա, Բաքուն հակամարտության ռազմական լուծման չի դիմի: Սակայն Զախարովը նկատել է, որ ադրբեջանական կողմը շարունակելու է ռազմատենչ հայտարարություններ կատարել:
PanARMENIAN.Net
|
Просмотров: 585 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 5.0/1 |