Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 28.7.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 20 » Ըստ ֆրանսիացի փորձագետների՝ մեծ է հավանականությունը, որ Ցեղասպանության բանաձևը կհայտնվի Սենատի օրակարգում
17:28
Ըստ ֆրանսիացի փորձագետների՝ մեծ է հավանականությունը, որ Ցեղասպանության բանաձևը կհայտնվի Սենատի օրակարգում

http://www.eurasiacenter.org/Events%20and%20News/France,%20Belgium,%20Luxembourg,%20Germany,%20Switzerland/With%20Thierry%20Graeff,%20Consultant,%20at%20the%20Seat%20of%20the%20President,%20French%20Senate,%20Luxembourg%20Palace,%20Paris.jpgՆերկա պահին Ֆրանսիայի Սենատի օրակարգում ընդգրկված է Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող երեք օրինագիծ: Այս մասին գրում է թուրքական Hurriyet օրաթերթը` ավելացնելով, որ մեծ է հավանականությունը, որ այդ օրինագծերը Սենատի լիագումար նիստի օրակարգում կհայտնվեն արդեն այս տարվա աշնանը:

Թուրքական պարբերականն ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու համար, թե ֆրանսիական Սենատում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող քանի օրինագիծ կա:

«Ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը 2006թ. ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) կողմից և այդպես էլ չվավերացվեց Սենատի կողմից: 2010թ. մայիսի 19-ին նման մի օրինագիծ էր ներկայացվել Կոմունիստական կուսակցության անդամ, Սենատի փոխխոսնակ Գայ Ֆիշերի կողմից: Եվ վերջապես 2010թ. հուլիսի 5-ին 30 սոցիալիստ սենատորներ ներկայացրեցին 3-րդ օրինագիծը»,- գրում է Hurriyet-ը` ավելացնելով, որ ֆրանսիացի սենատորները պատրաստվում են 2011թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկել այդ օրինագծերը Սենատում:

Թեմայի առնչությամբ թուրքական պարբերականը զրուցել է ֆրանսիական Liberaton թերթի թուրք-ֆրանսիական հարաբերությունների հարցերով փորձագետ, լրագրող Մարկ Սեմոյի և Միջազգային ռազմավարական հետազոտությունների ֆրանսիական կենտրոնի (IRIS) Թուրքիայի հարցերով փորձագետ Դիդիե Բիյոնի հետ:

«Մեծ է հավանականությունը, որ Սենատի օրակարգում կներառվի Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը: Առաջիկայում տեղի են ունենալու Սենատի ընտրությունները: Ֆրանսիայում կա 500 հազար հայ ընտրող: Թուրքերի թիվն այստեղ 500 հազար է, սակայն նրանցից ընտրելու իրավունք ունի միայն 60 հազարը: Այնպես որ, ֆրանսիացի քաղաքական գործիչները լսելու են հայերին»,- հայտարարել է Մարկ Սեմոն:

«Իրոք. մեծ է ռիսկը, որ այդ օրինագիծը կհայտնվի Սենատի օրակարգում: Սփյուռքն ընտրություններից առաջ նույն խաղաքարտն է խաղացնում: Դա ընտրություններին ընդառաջ մի մանևր է: Սակայն օրակարգում ներառել դեռ չի նշանակում այն վավերացնել: Բայց, միևնույն ժամանակ, հնարավոր է, որ դեպքերը շատ արագ զարգանան: Դրա համար պետք է ուշադիր լինել»,- ասել է Դիդիե Բիյոնը:

Tert.am

Просмотров: 214 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: