Ի
տարբերություն նախորդ շաբաթների, անցած յոթնօրյակում ղարաբաղա-ադրբեջանական
զորքերի շփման գոտում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը
համեմատաբար նվազել են: Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, հուլիսի 18-ից
24-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր
տրամաչափի հրաձգային զենքերից առաջնային գծի երկարությամբ տեղաբաշխված
հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 450 կրակոց: Հրադադարի
ռեժիմի խախտման հաճախականությունն առավել նկատելի է եղել հուլիսի 18-ին և
22-ին, որոնց ընթացքում հակառակորդն օգտագործել է "Սև նետ”, "ՍՎԴ”,
դիպուկահարային զենքեր, "ՊԿ” տիպի գնդացիրներ և "ԱԿ” ինքնաձիգեր:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված
պատասխան գործողություններից հետո հակառակորդի դրսևորած ակտիվությունը
բանակային բնագծի բոլոր ուղղություններում ճնշվել է:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին
|
Հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության
պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա
այցով մեկնեց Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Պատվիրակության
կազմում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ
Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ
Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը:
Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած
պատվիրակությունը կայցելի ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային անվտանգության
աջակցման ուժերի (ԱՄԱԱՈՒ) հյուսիսային հրամանատարությունում գերմանական
ու
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
|