Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 23

http://www.zhamanak.com/2009/6/11/a-12291-b.jpgԱյսօր արտահերթ ընտրությունների շունչն ավելի շատ զգացվում է իշխանական դաշտում։ Այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։

Ըստ նրա՝ որպեսզի Հայաստանում իրավիճակն արմատապես փոխվի, անհրաժեշտ է օր առաջ նոր իշխանություն ընտրել։

«Ցավոք, իշխանությունը չկարողացավ որևէ ձևով ժողովրդին ասել՝ ես պատրաստ եմ վերացնել այն չարիքները, որոնք այսօր խանգարում են պետության զարգացմանը, և առաջին հերթին կոռուպցիան, որը մեր պետական ողնաշարին հարվածող ամենադաժան միջոցն է։ Բացարձակ ճշմարտություն է, որ դա բարձրագույն իշխանական երևույթ է»,- ընդգծեց բանախոսը։

Հակոբյանի խոսքով՝ լավագույն տարբերակն այն կլինի, որ իշխանությունը գիտակցի՝ ամեն պահ մենք պարտվում ենք։ «Ցավոք, այս գիտակցումն այսօր չկա։ Մյուս կողմից ընդդիմությունն իր կեցվածքով չի կարողանում ժողովրդի աչքին երևալ որպես ռեալ, իրական այընտրանք այս իշխանություններին, չնայած որ ընդդիմադիր տրամադրությունները հասարակության մեջ շատ ավելին են։ Ուղղակի ընդդիմությունը չի կարողանում կառուցվածքային դաշտ բերել այդ մեծամասնությանը և իշխանափոխություն իրականացն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 584 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 23.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

http://www.armtoday.info/Pic/4467.jpg«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը համարում է միանգամայն օրինաչափ:

Դատարանը օրինական էր ճանաչել Կոսովոյի անկախությունը:

Դրա համար նա մատնանշում է երկու հանգամանք: Առաջինը, որ սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքը` ինքնորոշման տեսքով, որպես տվյալ կազմակերպության հիմնական նպատակներից մեկը ներառված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ [Հոդված 1(2)]: Երկրորդը` միջազգային իրավունքի մեջ չկա անկախության հռչակման որևէ սահմանափակում:

Արա Պապյանը բնական է համարում, որ անկախության հռչակումը միակողմանի է լինում:

«Երբ, օրինակ, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունն իրենց անկախությունը հռչակեցին համապատասխանաբար Բրիտանական Կայսրությունից կամ ՍՍՀՄ-ից, նրանք դա արեցին առանց, այսպես կոչված, «կենտրոնանան իշխանության» թույլտվության: Ուրիշ բան, որ այդ իշխանությունը կարող է այդ փաստն ընդունել հանգիստ, առանց ավելորդ ռազմական ջղաձգումների, կամ կարող է փորձել արյան մեջ խեղդել ուրիշների ձգտումը»,-«Ա1+»-ին փոխանցեց նա:

Դիվանագետը գնահատելի է համարում ՄԱԿ-ի Արդար ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 608 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 23.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ռիքարդոն

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ռիքարդոնը, պատասխանելով հայամետ կոնգրեսական Ռոբերտ Մենենդեսի պնդմանը՝ ներկայացնել իր տեսակետը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, 1915 թվականի իրադարձությունները որակեց «ջարդեր»՝ մեջբերելով ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթը:

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ջերմացումը կօգնի կովկասյան ողջ տարածաշրջանի կայունությանը եւ բարգավաճմանը», – Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեքշաբթի օրը անցկացված լսումների ժամանակ հայտարարեց Ֆրենսիս Ռիքարդոնը։

«Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները», – հայտարարեց Ռիքարդոնը՝ խոստանալով, թե դեսպան նշանակվելու դեպք ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 493 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 23.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

http://farm1.static.flickr.com/47/105407327_5db239bf11_o.jpgԿոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը Հայաստանի ճշգրիտ քաղաքականության դեպքում կարող է իր դրական ազդեցությունն ունենալ նաև ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցում։ Այսօր պատասխանելով լրագրողների հարցին՝ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցություն վարչության նախագահ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչման համար դեռևս ուշ չէ։

Ըստ նրա՝ Հայաստանը Կոսովոյի անկախացման նախաշեմին պետք է Ազգային ժողովի օրակարգ մտցներ ԼՂՀ ուշացած ճանաչման հարցը։ «Իսկ հիմա հասանք այն պահին, որ միջազգային դատարանը խորհրդատվական դատավճիռ արձակեց։ ԼՂՀ հարցը, որն իսկապես նախադեպ է շատերի համար, մնաց ուշացած իրավիճակում։ Եվ սա մեր մեղքով է, մեր հատվածական, այս պահի մեջ խոսող, քննադատող, բանսարկող մտայնությունից է բխում»,- ընդգծեց բանախոսը։

Ըստ նրա՝ Հայաստանը պարտավոր էր ԼՂՀ անկախությունը ճանաչել 1992 թվականին, սակայն ուշացանք ու սխալվեցինք։ 1994թ.-ին զինադադարի մասին եռակողմ փաստաթուղթ կնքելիս, ըստ Հովհաննիսյանի, անհրաժեշտ էր, որպեսզի Հայաստանն «իրավական վերաբերմունք հայտներ ԼՂՀ նկատմամբ»։

«Ակնհայտ էր, որ անգամ այն ժամանակ կային պետություններ, ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 608 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 23.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)