Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 26

Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Կրասնոդարի մարզի Նովոռոսիյսկ քաղաքում առնվազն 2 գերեզմանատներում պղծվել են հայերի գերեզմաններ:

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի փոխանցմամբ` անհայտ անձինք գերեզմանատներում ջարդուփշուր են արել 50 գերեզմանների տապանաքարեր, որոնց մեծ մասը պատկանում է հայերին:

Նովոռոսիյսկի «Լույս» հայկական մշակութային միությունում մտահոգված են տեղի ունեցածի առնչությամբ և ներկա պահին տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ միասին համապատասխան գործողություններ են իրականացնում վանդալներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ սա հայկական գերեզմանների պղծման առաջին դեպքը չէ Կրասնոդարի մարզում: 2002թ. ապրիլի 17-ից ի վեր, երբ Կրասնոդարում պղծվել էին հայերի գերեզմաններ, նման դեպքեր հաճախ են տեղի ունենում նաև Կուբանի այլ շրջաններում։

                            ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 585 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)