Հուլիսի 28-ին զինված ուժերի զորամասերից մեկում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադևոսյանը (Երևան) և ժամկետային զինծառայողներ Գարեգին Սամվելի Հովսեփյանը (Էջմիածին), Անդրանիկ Սարգսի Սարգսյանը (Երևան), Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյանը (Վանաձոր), Արտյոմ Սուրենի Մանասյանը (Չարենցավան), Կարո Շուրիկի Այվազյանը (Երևան): ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների հարազատներին և մերձավորներին և հավաստիացնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջադեպի պատճառները բացահայտելու և մեղավորներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն |
|
tՌոսօբորոնէքսպորտը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանն Ադրբեջանին, իբր, C-300 զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) երկու դիվիզիոն է մատակարարելու: «Ադրբեջանին C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ այդ երկրի հետ Ռուսաստանի գործարք գոյություն չունի»,- ասել է Ռոսօբորոնէքսպորտի պաշտոնական ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության և երկրի երկու խոշոր բանկերի` Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսական բանկի:Associated Press լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պահանջում են միլիարդավոր դոլարների փոխհատուցում 20-րդ դարասկզբին կորցրած անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև բանկային հաշիվներում ունեցած գումարների դիմաց։ Հայցը նախաձեռնել են լոսանջելեսաբնակ Գարբիս Դավույանը և նյույորքաբնակ Հրայր Թուրաբյանը։Փաստաբանները նշում են, որ սա առաջին դեպքն է, երբ ուղղակի դատական հայց է ներկայացվում ընդդեմ թուրքական կառավարության:
|
|