Սպիվակովի համերգը Երևան էր բերել ադրբեջանցի երաժիշտներին և նույնիսկ Փոլադ Բյուլբյուլօղլուին - 25 Сентября 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 25 » Սպիվակովի համերգը Երևան էր բերել ադրբեջանցի երաժիշտներին և նույնիսկ Փոլադ Բյուլբյուլօղլուին
12:28
Սպիվակովի համերգը Երևան էր բերել ադրբեջանցի երաժիշտներին և նույնիսկ Փոլադ Բյուլբյուլօղլուին


ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախումը երեկ երեկոյան Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում հանդես եկավ համերգով։ Նվագախումբը ղեկավարում էր հայտնի ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը։ Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում։Նվագախմբի կազմում կա նաև հինգ ադրբեջանցի։ Համերգն ունկնդրելու համար Երևան էր ժամանել նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, որին ուղեկցում էր Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան, ԱՊՀ երկրների համագործակցության միջպետական հումանիտար հիմնադրամի տնօրեն Արմեն Սմբատյանը։ՌԴ նախագահի մշակութային համագործակցության գծով խորհրդական Միխայիլ Շվիդկոյը նախքան համերգի մեկնարկը ողջունեց նմանատիպ նվագախումբ ստեղծելու գաղափարը։ Ըստ նրա՝ սա համարձակ որոշում էր, քանի որ համերգի շրջանակներում Հայաստանում են նաև նվագախմբի անդամ ադրբեջանցի երիտասարդները։ «Այս երիտասարդներն աշխարհ են եկել մեզ սովորեցնելու, որ պետք է խաղաղ ապրել»,- նշեց նա։Համերգային ծրագիրը բացվեց Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք» ստեղծագործությամբ։ Վլադիմիր Սպիվակովը շնորհավորեց մեր ժամանակների հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակը։ Հնչեցին նաև Վերդիի «Ճակատագրի ուժ», Պագանինիի «Կոնցերտ թիվ 1 ջութակի և նվագախմբի համար» ստեղծագործությունները, հատվածներ Չայկովսկու «Կարապի լիճ», «Շչելկունչիկ» բալետներից, արիաներ Բիզեի «Կարմեն» և Սեն Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերաներից։ Կատարում հնչեց նաև՝ նվիրված հայ մեծանուն երգչուհի Արաքս Դավթյանի հիշատակին։Համերգն ունկնդրեցին նաև Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը։Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը համերգից հետո Tert.am-ի հետ կիսեց տպավորությունները։ «Հրաշալի գաղափար է։ Սա ժողովուրդների բարի ցանկությունն է, խորհրդանշում է խաղաղություն։ Կորչի պատերազմը, պետք է բոլոր ժողովուրդները խաղաղ ապրեն իրար հետ»,- նշեց դուդուկահարը։Ջիվան Գասպարյանի խոսքով՝ արվեստի մարդը չպետք է քաղաքականությամբ զբաղվի. «Արվեստը ժողովուրդների միասնության համար ավելի մեծ պոլիտիկա է։ Պոլիտիկայուվ զբաղվողները հատուկ մարդիկ են, թող իրենք իրենց գործով զբաղվեն։ Միշտ հաջողվել է արվեստի շնորհիվ միավորել ժողովուրդներին, մենք պայքարում ենք խաղաղության համար։ Արվեստի մարդը միշտ խաղաղություն է ներշնչում ազգերին»։


tert.am

 

Просмотров: 180 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: