Սահմանը չբացվեց. թուրքերը Հայաստան են եկել Չեխիայով և Վրաստանով - 11 Сентября 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 11 » Սահմանը չբացվեց. թուրքերը Հայաստան են եկել Չեխիայով և Վրաստանով
11:57
Սահմանը չբացվեց. թուրքերը Հայաստան են եկել Չեխիայով և Վրաստանով
«Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 09։05-ին, ՀՀ Կոտայքի մարզում Ռիխտերի սանդղակով 7.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդվել է մեծ թվով տուժածների (նախնական հաշվարկների համաձայն` 12 000 զոհ և 17 000 վիրավոր) և հազարավոր փլուզված շինությունների մասին։ Չարենցավան, Աբովյան քաղաքները և հարակից գյուղային համայնքները ամենաշատ տուժածների թվում են։ Շարքից դուրս են եկել մարզի ջրամատակարարման և կոյուղու համակարգերը։ Բազմաթիվ վթարներ են առաջացել` կապի, գազամատակարարման, էներգամատակարարման համակարգերում և տրանսպորտային հաղորդակցության ուղիներում։ Առաջացել են բազմաթիվ հրդեհների օջախներ, ավերվել է մարզի հիվանդանոցների մեծ մասը։ Հազարավոր մարդիկ մնացել են անօթևան։ Երևանի միջազգային օդանավակայանը տուժել է երկրաշարժից, սակայն դեռևս ենթակա է շահագործման»։Սա Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի (ԵԱԱՀԿ) կողմից սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք երկրաշարժի հետևանքների կառավարման «Արմենիա 2010» դաշտային վարժանքի սցենարի մի հատվածն է։Դաշտային վարժանքը կանցկացվի Կոտայքի մարզում տեղակայված 11 վայրերում։ Դրան կմասնակցեն Հայկական տեղական արտակարգ իրավիճակների իրավասու (LEMA), ԵԱԱՀԿ թիմը (EADRCC), ՆԱՏՕ-ի օդային վաղ ազդարարման և վերահսկման ուժերը, ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը, վարժանքի հրամանատարային տարրերով աշխատող ազգային փորձագետները, Եվրաատլանտյան աղետների արձագանքման միավորը (ԵԱԱՄ), հասարակական կազմակերպություններ և լրատվական խումբը։Վարժանքի շրջանակներում կխաղարկվի Միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոն, որի գլխավոր խնդիրն է հանրային իրազեկման գործընթացների ապահովումը։ Աղետի դեպքում կազմակերպվող, շահագրգիռ տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված կենտրոնը գործում է որպես միջնորդ` իշխանությունների և հասարակության միջև, հետևում է իրադարձությունների ընթացքին, անընդհատ կապի մեջ է ճգնաժամային կառավարման թիմի և համագործակցող մյուս կողմերի հետ։Վարժանքին կմասնակցեն նաև արտասասահմանյան 28 երկրներից և միջազգային 5 կազմակերպություններից ժամանած 333 փորձագետներ և դիտորդներ։Ի դեպ, վարժանքին կմասնակցեն նաև 10 թուրք մասնագետներ։ Հարցին, թե ինչպե՞ս են թուրքերը ժամանել Հայաստան՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը Tert.am-ին ասաց. «Շատ ջիգյարով»։ Նրա տեղեկացմամբ՝ թուրքերը Հայաստան են ժամանել Վրաստանի և Չեխիայի տարածքով։Վարժանքի պաշտոնական մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին Լուսակերտում։


tert.am
Просмотров: 238 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: