Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.9.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 16 » Քարվաճառը և Բերձորը բանակցությունների առարկա են եղել Քի Վեսթից սկսած. Հարցազրույց Ժիրայր Սեֆիլյանի հետ
12:34
Քարվաճառը և Բերձորը բանակցությունների առարկա են եղել Քի Վեսթից սկսած. Հարցազրույց Ժիրայր Սեֆիլյանի հետ
http://old.hetq.am/uploaded/image/articles/2007/03/h-0307-sefilyan-1-1.jpg

Լեռնային Ղարաբաղի բանակցությունների շուրջ վերջին շրջանի զարգացումների վերաբերյալ Теrt.am–ը զրուցել է Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանի հետ։

–Հաշվի առնելով վերջին շրջանում հնչող հայտարարությունները՝ կարելի՞ է ասել, որ ԼՂ հարցում եկել է հանգուցալուծման պահը։

–Հանգուցալուծման իմաստով ես որևէ գործոն, որևէ փաստարկ չեմ տեսնում, իսկ որ առհասարակ վիճակը լուրջ է, ես կասեի, որ վիճակը լուրջ է ոչ միայն այսօր, այլ երկու տարի առաջ էլ լուրջ էր, և դրանից առաջ էլ լուրջ էր։ Ես համոզված եմ, որ ինչպես նախորդ տարիներին, այսօր էլ Մինսկի խմբի համանախագահ երկրները, լինելով գերտերություններ, օգտագործում են Ղարաբաղի խնդիրը ոչ թե Ղարաբաղի խնդիրը լուծելու, այլ իրենց շահերը սպասարկելու համար։ Այսօր էլ, կարծում եմ, նույն վիճակն է, ուստի շուտափույթ լուծում ես չեմ սպասում։ Իսկ վտանգը, որ վատ է վիճակը, որ հայերս խայտառակ վիճակում ենք, Ղարաբաղի խնդրի հետ կապ չունի. դա մեր երկրի ներքին իրավիճակի հետ է կապված, այդտեղ է խնդիրը։ Եթե մեր երկրում պետք է այսպես շարունակվի անարդար վիճակը, ուստի խոսել Ղարաբաղի մասին, Արևմտյան Հայաստանի մասին, Հայոց ցեղասպանության մասին, ավելորդ եմ համարում, որովհետև եթե երկրի ներսում իրավիճակը չկարողանանք կարգի բերել, այդ բոլորն անիմաստ կդառնա։

– Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե Ալմաթիի հանդիպմանը քննարկվելու է Լաչինի և Քելբաջարի հարցը։ Դուք դա հնարավոր համարո՞ւմ եք։

– Ինչ վերաբերում է Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Քելբաջարի՝ մեր ասած Քարվաճառի և Բերձորի խնդիրն է հիմա սեղանին դրված, ինչը հայկական կողմից պարբերաբար փորձում են հերքել, ես կասեի հետևյալը. 2001–ից՝ Քիվեսթյան բանակցություններից մինչև օրս բանակցությունների սեղանին դրված փաթեթները, ըստ էության, բովանդակությամբ նույնանման են, այսինքն՝ այսօրվա Մադրիդյան սկզբունքների էությունը, փիլիսոփայությունը Քի Վեսթում էլ առկա էր։ Ուզում եմ ասել, որ Քիվեսթյան օրերից մինչև այսօր, այո, բանակցությունների առարկա են ոչ միայն իրենց ասած 5 շրջանները, այլև Լաչինն ու Քարվաճառը։ Ավելին, մենք հիշում ենք դեռ Մեղրիի տարբերակը, որ նույնիսկ դա է եղել բանակցությունների սեղանին։ Սակայն այս բոլորը փաստեր են, որոնք հերքել հնարավոր չի։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ վիճակը լուրջ է, ինչ–որ շուտափույթ լուծում կլինի, ես այդ կարծիքին չեմ։

– Հնարավոր համարո՞ւմ եք պատերազմի վերսկսումը՝ հատկապես, որ վերջերս շատ է խոսվում հնարավոր կարճատև պատերազմի մասին։

–Նկատի ունենալով տարածաշրջանի լարված իրավիճակը, նաև վերջին տարիներին Իրանի դեմ Արևմուտքի դավադիր նկրտումները, ես շատ քիչ հավանական եմ համարում, որ պատերազմը վերսկսվի, որովհետև եթե այս անգամ պատերազմը վերսկսվի, դա չի սահմանափակվելու Արցախի և Ադրբեջանի սահմանային գծերով։ Հայաստանն ամբողջությամբ ներքաշվելու է, իսկ այդ դեպքում Թուրքիան ձեռքերը ծալած չի նստելու, իսկ եթե Թուրքիան միջամտի, տարբեր գերտերություններ պետք է իրենց շահերը պաշտպանեն։ Կդառնա ռեգիոնալ պատերազմ, ինչու չէ, նաև համաշխարհային պատերազմ։ Ուզում եմ ասել, որ շատ բարդ է, և այդ պատճառով այսօր պատերազմի վերսկսումը ես բացառում եմ։

Իսկ ինչ վերաբերում է վտանգին, ես տեսնում եմ ինչ–որ պայմանավորված պատերազմի վտանգ...

– Ո՞ւմ հետ պայմանավորված։

—Այսպես ասած՝ Ադրբեջան, Հայաստան, ինչու չէ, նաև գերտերությունների թելադրանքով ու պայմանավորված ինչ–որ խաղ կարող է լինել, բայց ես վստահ եմ, որ գերտերությունները հասկանում են, որ վերջիվերջո պայմանավորված պատերազմ հնարավոր չէ, որովհետև ինչքան էլ պայմանավորված պատերազմ լինի, այն կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Այս իմաստով նույնպես, ես պայմանավորված պատերազմի հավանականությունը փոքր եմ համարում։ Սակայն այս բոլորը պետք է մի կողմ դնենք ու միշտ գիտակցենք, որ եթե ուզում ենք խաղաղություն, պետք է պատրաստվենք պատերազմի։ Այս լոզունգը, այս բանաձևը, սակայն, չի վերաբերում մեր այսօրվա ռեժիմին, որովհետև այսօրվա ռեժիմին ազգային իմաստով, Հայաստանի ապագա իղձերի հետ կապված խորհուրդներ տալը ես անիմաստ եմ համարում։
 

Tert.am

Просмотров: 242 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: