Պատերազմի դեպքում Ադրբեջանը կպարտվի. Թոմաս դը Վաալ - 14 Сентября 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 14 » Պատերազմի դեպքում Ադրբեջանը կպարտվի. Թոմաս դը Վաալ
10:43
Պատերազմի դեպքում Ադրբեջանը կպարտվի. Թոմաս դը Վաալ
Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալն այն կարծիքին է, որ հայ-ադրբեջանական սահմանի վրա բախումները կշարունակվեն։ Նրա խոսքով, մտահոգիչ է այն հանգամանքը, որ հակադիր կողմերի դիրքերը միմյանցից տեղ-տեղ միայն 40 մետր հեռավորության վրա են գտնվում։«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում վերլուծաբանը մեծ տարբերություն է տեսնում Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի նախագահի ժամանակ առ ժամանակ կրկնվող հայտարարությունների միջև։ «Եթե երկրի նախագահը հանդես է գալիս սպառանալիքներով, ապա պաշտպանության նախարարը պատերազմի հնարավորության մասին շարունակ կատակում է»,– ասել է նա։Վերլուծաբանը սա բացատրում է նրանց համար գոյություն ունեցող տարբեր լսարանների առկայությամբ ու Իլհամ Ալիևի սպառնալիքներին տալիս միայն քաղաքական դիվիդենտներ հավաքելու մասին բացատրություն:Թոմաս դը Վաալն ասել է, թե Ադրբեջանը պիտի հասկանա, որ ռազմական եղանակով պատերազմում հաղթանակ չի կարող տանել, ինչի մասին, ըստ նրա, վկայում են հետազոտությունների արդյունքները։Նա դա բացատրում է Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական դիրքով ու հայկական բանակի հզորությամբ:«Նորագույն զենքեր կրելուց բացի, պատերազմում հաղթանակ տոնելու համար պետք է կարողանալ հենվել զորքերի վրա, ինչն այս պահին Ադրբեջանն անել չի կարող», ասել է վերլուծաբանը և ավելացրել, որ պատերազմի դիմելու դեպքում ադրբեջանական կողմը «ադրբեջանցի հազարավոր երիտասարդների կտանի դեպի անխուսափելի մահ»:




Tert.am

Просмотров: 172 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: