Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 25.9.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 27 » Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացումը վաղաժամ է. Սեմնեբի
01:12
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացումը վաղաժամ է. Սեմնեբի

   Եվրամիությունը վաղաժամ է համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացումը։ Այս մասին Интерфакс-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։
«Լեռնայի Ղարաբաղի կարգավիճակի հարցով որևէ քվեարկություն կարող է տեղի ունենալ միայն երկար գործընթացից հետո։ Այժմ անհրաժեշտ է պայմանավորվել այն սկզբունքների մասին, թե ինչպես պետք է զարգանա այդ գործընթացը՝ բոլոր կողմերի համար երաշխիքներ ստեղծելու նպատակով»,- ասել է Սեմնեբին։

Նա հիշեցրել է, որ կարգավորման սկզբունքները արդեն հնչեցվել են ամենաբարձր մակարդակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ «Ես կարծում եմ, որ սա հրաշալի հիմք է կարգավորման համար, և Եվրամիությունը կոչ է անում երկու կողմերին հենվել դրա վրա»,- ընդգծել է Սեմբնեբին։

Նա նշել է, որ արդեն կա ինչ-որ ուրվագիծ, որը կարող է խնդրի կենսունակ լուծում լինել, և այժմ ընդամենը պետք է համոզել կողմերին ընդունել այդ սկզբունքները։

Նա նաև ընդունել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վրա ազդում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը։

«Այս գործընթացների միջև ձևական կապ չկա։ Միևնույն ժամանակ չի կարելի ժխտել, որ ինչ էլ կատարվի այդ գործընթացներից մեկում, դա կազդի վստահության մթնոլորտի վրա, և դրան պետք է ուշադրություն դարձնել»,- ասել է Սեմնեբին։
 


Tert.am

Просмотров: 225 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: