14:05 «Հայկական լոբբիի ուժերը չեն հերիքի» | |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը անդրադարձավ ԼՂ-ի անկախության ճանաչմանը:Ըստ նրա, եթե նույնիսկ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հակամարտությունը դրանով չի կարգավորվի, իսկ հետո հավելեց, որ այդ դեպքում շատ բան կփոխվի հայաստանյան ներքաղաքական դասավորվածության մեջ, բայց գրեթե ոչինչ չի փոխի հենց բանակցային գործընթացում: «Հայաստանն այս հարցում պետք է ավելի ակտիվ աշխատի գոնե այն երկրների հետ, որոնք տնտեսապես կապված չեն Ադրբեջանի հետ, քանի որ հայկական լոբբիի ուժերը չեն հերիքի, որպեսզի ԼՂՀ ճանաչի, ասենք, Չինաստանը»,- ավելացրեց բանախոսը: slaq.am
| |
|
Всего комментариев: 0 | |