Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 25.9.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 23 » Ղարաբաղի ստատուս քվոյի աննշան փոփոխությունը օրակարգային կդարձնի արտահերթ ընտրությունների հարցը Հայաստանում. «Ժառանգություն»
16:51
Ղարաբաղի ստատուս քվոյի աննշան փոփոխությունը օրակարգային կդարձնի արտահերթ ընտրությունների հարցը Հայաստանում. «Ժառանգություն»

http://www.zhamanak.com/2009/6/11/a-12291-b.jpgԱյսօր արտահերթ ընտրությունների շունչն ավելի շատ զգացվում է իշխանական դաշտում։ Այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։

Ըստ նրա՝ որպեսզի Հայաստանում իրավիճակն արմատապես փոխվի, անհրաժեշտ է օր առաջ նոր իշխանություն ընտրել։

«Ցավոք, իշխանությունը չկարողացավ որևէ ձևով ժողովրդին ասել՝ ես պատրաստ եմ վերացնել այն չարիքները, որոնք այսօր խանգարում են պետության զարգացմանը, և առաջին հերթին կոռուպցիան, որը մեր պետական ողնաշարին հարվածող ամենադաժան միջոցն է։ Բացարձակ ճշմարտություն է, որ դա բարձրագույն իշխանական երևույթ է»,- ընդգծեց բանախոսը։

Հակոբյանի խոսքով՝ լավագույն տարբերակն այն կլինի, որ իշխանությունը գիտակցի՝ ամեն պահ մենք պարտվում ենք։ «Ցավոք, այս գիտակցումն այսօր չկա։ Մյուս կողմից ընդդիմությունն իր կեցվածքով չի կարողանում ժողովրդի աչքին երևալ որպես ռեալ, իրական այընտրանք այս իշխանություններին, չնայած որ ընդդիմադիր տրամադրությունները հասարակության մեջ շատ ավելին են։ Ուղղակի ընդդիմությունը չի կարողանում կառուցվածքային դաշտ բերել այդ մեծամասնությանը և իշխանափոխություն իրականացնել»,- ասաց նա։

Հակոբյանը, միաժամանակ, նշեց, որ բավական է Ղարաբաղի հարցում ստատուս քվոյի թեկուզ աննշան փոփոխություն կատարվի, Հայաստանի ներքաղաքական կյանքում արտահերթ ընտրությունների հարցը կդառնա օրակարգային։
 

                                                                                            հղումը` Tert.am

Просмотров: 218 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: