Եթե Ուրուգվայը ճանաչի ԼՂՀ անկախությունը, Ադրբեջանը չի ասի՝ վույ աման. Ալեքսանդր Իսկանդարյան - 25 Сентября 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 25 » Եթե Ուրուգվայը ճանաչի ԼՂՀ անկախությունը, Ադրբեջանը չի ասի՝ վույ աման. Ալեքսանդր Իսկանդարյան
14:07
Եթե Ուրուգվայը ճանաչի ԼՂՀ անկախությունը, Ադրբեջանը չի ասի՝ վույ աման. Ալեքսանդր Իսկանդարյան
«Ես չեմ ասում, որ ԼՂՀ անկախության ճանաչումը ոչինչ չի փոխում, ես ասում եմ, որ դա ընդհանրապես քիչ բան կփոխի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը քիչ բան կփոխի միջազգային ճանաչման հարցում։Ըստ քաղաքագետի՝ որպեսզի ԼՂՀ անկախությունը միջազգայնորեն ճանաչվի, և դրանով ստիպենք, որ Ադրբեջանը հակամարտության կարգավորման՝ մեզ ձեռնտու ճանապարհով գնա, պետք է հասնել նրան, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչեն ԱՄՆ-ն, եվրոպական երկրները, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ «Հնարավո՞ր է դա անել։ Պատասխանն ակնհայտ է՝ ոչ։ Ուրուգվայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը հաստատ չի բերի նրան, որ Ադրբեջանը կասի՝ վույ աման, ինչ սարսափելի է, և զիջումների կգնա»,- նշեց Իսկանդարյանը։Քաղաքագետի կարծիքով՝ եթե այսօր Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, կա մեծ ռիսկ, որ հիմնախնդրի կարգավորման ներկա գործընթացը կընդհատվի։ «Պետք չէ մոռանալ պարտնյորին։ Դժբախտաբար, թե բարեբախտաբար, մեր պարտնյորն Ադրբեջանն է։ Որպեսզի գործընթացը պահպանվի, պետք է այն ձևաչափը, որն այսօր կա»,- նշեց նա։Իսկանդարյանի խոսքով՝ ընդհանրապես ճիշտ կլինի, որ Մինսկի ձևաչափը պահպանվի։ «Պետք չէ սպասել Մինսկի խմբից, որ նա կկարգավորի հիմնախնդիրն այն դեպքում, եթե դա չեն ցանկանում կողմերը»,- նշեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ Հայաստանը բաց է թողել ԼՂՀ անկախությունը ճանաչելու իր հնարավորությունը դեռ Լևոն-Տեր Պետրոսյանի իշխանության օրոք։










Tert.am

Просмотров: 168 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: